Որրբաթ, 26.04.2024, 00:47
Բարի գալուստ Հյուր

Կայքի մենյուն
Կատեգորիաները
Գյումրիի ժամանակը
Մենք ok.ru-ում
Ձեր տվյալները
IP
Ստատիստիկա
Օնլայն են
Օնլայն են: 1
Հյուրերը 1
Օգտվողները 0

Գլխավոր » Նորությունների բլոգ

Ինչպես կարդալ ու գրել հայերեն Android հեռախոսներում և պլանշետներում
Ավելացվել է 05.04.2014, 22:54

Ինչպես հայտնի է շատ հեռախոսներ և պլանշետներ,որոնք աշխատում են Android համակարգով,ինտերնետում հայերեն տառերի փոխարեն վանդակներ են ցույց տալիս:Այս խնդիրը կա հիմնականում ավելի հին ծրագրով աշխատող սարքերի մոտ:Այս նյութում կբացատրեմ,թե ինչպես լուծել այս խնդիրը ,և բացի այդ,թե ինչպես գրել հայերեն ստեղնաշարով:

Լավ սկսենք

1)Նախ և առաջ անհրաժեշտ է Root անել սարքը:Եթե չգիտեք,թե ինչ է դա և ինչպես անել,կարդացեք այս նյութը

2)Root անելուց հետո հեռախոսի մեջ ներբեռնեք Root Browser ծրագիրը:Այն կարող եք ներբեռնել Google Play-ից կամ այստեղից :

3)Մեզ անհրաժեշտ է ներբեռնել ևս մեկ ֆայլ:Այն կարող եք ներբեռնել այստեղից:Սա ներբեռնելուց հետո,գցում ենք հեռախոսի մեջ այնպես,որ հետո գտնելը հեշտ լինի:Օրինակ ես կնախընտրեի այն պարզապես գցել հիշաքարտի(չիպի) մեջ` առանց որևէ թղթապանակի մեջ գցելու:Հենց այս ձևով էլ ցույց կտամ հետագա քայլերումս:

 

 

4)Հիմա բացեք Root Browser ծրագիրը:Կտեսնեք այս պատկերը:Սեղմում եք Grant կոճակի վրա:Ռուսերեն տարբերակի դեպքում սեղմում եք  Предоставить կոճակի վրա:

 

5)Հիմա կտեսնեք այս պատուհանը :Այստեղից մտնում ենք System,հետո fonts:Այստեղ կգտնենք բազմաթիվ ֆայլեր,որոնցից մեզ պետք է Droidsansfallback.ttf անունով ֆայլը:Այն գտնելուց հետո երկար սեղմում ենք վրան մինչը բացվի պատուհան,որտեղից ընտրում ենք Copy հրամանը:Այնուհետև սեղմում ենք Home կոճակի վրա,մտնում ենք Sdcard և Paste կոճակն ենք սեղմում:Ի դեպ այս քայլն անում ենք ապահովության համար,որպեսզի անհաջողության դեպքում չկորցնենք մեր ֆայլը:

6)Հիմա գտնում ենք մեր 3-րդ կետում ներբեռնված ֆայլը,նոից երկար սեղմում ենք վրան,Copy ենք անում,սեղմում Home կոճակի վրա,մտնում System,հետո fonts և սեղմում ենք Paste:Կհայտնվի մի հարցում,որտեղ սեղմում ենք Yes:

Վերջ:Ամեն ինչ պատրաստ է:Անջատում,միացնում ենք սարքը և այն արդեն կարդում է հայերեն տառատեսակը:

 

Այժմ ցույց կտամ,թե ինչպես գրել հայերեն անդրոիդ սարքերում:Մեզ պարզապես անհրաժեշտ է ներբեռնել և տեղադրել Anysoftkeyboard ծրագիրը սարքի մեջ:Այն կարող եք ներբեռնել Google Play-ից:Դրանից բացի ներբեռնում ենք  Armenianforanysoftkeyboard ծրագիրը նույն Google Play-ից:Այս ամենից հետո հեռախոսի մեջ մտնում ենք Настройки,հետո Язык и клавиатура ,հետո Выберите клавиатуру և այնտեղ ընտրում ենք Anysoftkeyboard-ը:Մնում է միայն բացել Anysoftkeyboard ծրագիրը և այնտեղից ընտրել հայերենը:Սա շատ պարզ է,այնպես որ չեմ բացատրի,իսկ եթե կունենաք հարցեր,գրեք մեկնաբանություններում:

 

 

 

Ավելացրել է: Tigran |
Դիտել են: 1530 անգամ
ComForm">
avatar
Մուտք

Հյուր
Մենք facebook-ում
Մինի չատ

Որոնում