Որրբաթ, 29.03.2024, 01:31
Բարի գալուստ Հյուր

Կայքի մենյուն
Կատեգորիաները
Գյումրիի ժամանակը
Մենք ok.ru-ում
Ձեր տվյալները
IP
Ստատիստիկա
Օնլայն են
Օնլայն են: 1
Հյուրերը 1
Օգտվողները 0

Գլխավոր » Նորությունների բլոգ

Տարբեր փլեյերներ համակարգչի համար
Ավելացվել է 27.11.2013, 11:33

Այս նյութի շրջանակներում կներկայացնեմ համակարգչի համար նախատեսված տարբեր տեսակի փլեյերներ` աուդիո և վիդեո ֆայլեր դիտելու համար:

 
GomPlayer
 

GOM Player - Անվճար վիդեոփլեյեր, որը թույլատրում է դիտել գրեթե բոլոր ժամանակակից ֆորմատները, այդ թվում տեղափոխվող սարքավորումների և թվային տեսախցիկների վիդեոները: Ծրագրի հիմնական առաձնահատկություններն են. համակարգային թույլ պահանջներ, տեղակայման փաթեթում առկա աուդիո և վիդեո կոդեկների հավաքածու (բացակայության դեպքում, առաջարկում է արագ ներբեռնել ինտերնետից), հարմար միջավայր, վնասված (մինչև վերջ չբեռնված, կիսատ ձայնագրված և այլն) ֆայլերի վերարտադրում, մկնիկի կոճակներին և ստեղնաշարային ստեղներին գործողությունների ամրակցում, URL վերարտադրում, միջերեսի ձևավորման փոփոխություն:

 
Flash Movie Player
Flash ֆայլեր վերարտադրող անվճար ծրագիր է: Ծրագիրը կարողանում է վերարտադրել SWF, EXE և FMP ֆորմատների flash ֆայլերը, թույլատրում է փոխել flash հոլովակների պատկերման որակը, կատարել մասշտաբավորում, հոլովակը ցույց տալ ողջ էկրանով, ծրագրի պատուհանը տեղակայել մյուս ծրագրերի պատուհաններից վեր: Բացի դրանից ծրագիրը հնարավորություն է տալիս վերարտադրել SWF ֆայլեր՝ անմիջապես բրոուզերի քեշից: Տալիս է հնարավորություն EXE ֆորմատով Flash հոլովակը պահպանել SWF ֆորմատով:
Ներբեռնել ծրագիրը
Ծրագրի պաշտոնական կայքը
 
AIMP


AIMP-ը բազմաֆունկցիոնալ ձայնային կենտրոն է: Շնորհիվ ներկցված հնարավորությունների, դուք հեշտությամբ կարող եք երաժշտությունը մի ֆորմատից ապակոդավորել այլ ֆորմատի, կատարել ձայնագրություն խոսափողից կամ այլ ձայնային սարքից, խմբագրել երաժշտական ֆայելրի թեգերը, կամ էլ խմբակային դրանք անվանափոխել կամ վերադասավորել:
Ներբեռնել ծրագիրը

 
FLV Player


Անվճար ծրագիր, որը թուլլատրում է վերարտադրել FLV (Flash վիդեո) ֆայլեր:
Ներբեռնել ծրագիրը

 
Media Player Classic


Media Player Classic - բաց ծրագրային կոդով մեդիափլեյեր է, որը հնարավորություն է տալիս ցուցադրել ցանկացած մեդիաֆորմատ, որի համար տեղադրված է DirectShow plugin'ը: Առանց արտաքին կոդեկների աշխատում է որպես լիարժեք DVD փլեյեր: Աջակցում է սուբտիտրերի ցուցադրում, hotkeys, աշխատում է խաղացանկերի հետ, բացում է ոչ ամբողջական AVI ֆայլեր, ունի նաև բազմաթիվ այլ օգտակար հնարավորություններ:
Ներբեռնել ծրագիրը
Ծրագրի պաշտոնական կայքը

 
VLC Media Player


VLC Media Player - Անվճար վիդեոփլեյեր, որը թույլատրում է դիտել գրեթե բոլոր ժամանակակից ֆորմատները, մասնվորաբար DVD, VCD, MPEG, DivX և streaming .nsv, .rm: Ծրագրի տեղակայման փաթեթում առկա է աուդիո և վիդեո կոդեկների հավաքածու:
Ներբեռնել ծրագիրը
Ծրագրի պաշտոնական կայքը 

 
Footbar2000
 


Foobar2000-ը հայտնի Winamp փլեյերի հեղինակներից մեկի մշակած աուդիոփլեյերն է: Foobar2000-ի հիմնական առանձնահատկություններն են որակյալ ձայնը, լարումների լայն հնարավորություններն, համեստ միջերեսը ու համակարգային թույլ պահանջները: Foobar2000-ը վերարտադրում է MP1, MP2, MP3, MP4, MPC, AAC, Ogg Vorbis, FLAC / Ogg FLAC, WavPack, WAV, AIFF, AU, SND, CDDA, WMA ֆորմատների ֆայլերը: Ունի ամբողջական Unicode աջակցում: Ծրագրի մեջ օգտագործմած է խաղացանկի նոր ֆորմատ (m3u8), աջակցվում է MP3 ֆայելրի APEv2 թեգերի ընթերցումը (id3v2-ը չի աջակցվում): Հնարավոր է տեղադրել լրացուցիչ բաղադրիչներ՝ CDDA աջակցման համար, արխիվերի հետ աշխատատելու համար, ինչպես նաև ստեղնաշարային հրահանգների ամբողջական փոփոխում ըստ հարմարության: Լրացուցիչ բաղադրիչներից են՝ CD burning support, ALAC decoding support և այլն:
Ներբեռնել ծրագիրը 

Ավելացրել է: Tigran |
Դիտել են: 496 անգամ
ComForm">
avatar
Մուտք

Հյուր
Մենք facebook-ում
Մինի չատ

Որոնում