«Ֆրանսիայի հնագիտական առաքելության փորձագետները Եգիպտոսում հնագույն փայտե նավակ են հայտնաբերել, որը մոտ 5 000 տարվա պատմություն ունի», – հայտարարել է Եգիպտոսի հնագիտության վարչության նախարար Մուհամեդ Իբրահիմը: Հայտնագործությունը կատարվել է Աբու Ռավաշի շրջանում` Կահիրեից մի քանի կիլոմետր դեպի հյուսիս:Հայտնաբերվել է մեկուկես մետր լայնությամբ, վեց մետր երկարությամբ 11 փայտե տախտակ:Գիտնականները ենթադրում են, որ նավակը կառուցվել է Հին Եգիպտոսի թագավորության ժամանակաշրջանում` Դեն փարավոնի օրոք: Հավանաբար, այն պատրաստվել է փարավոնի հուղարկավորության արարողության համար: Նախարարը նշում է, որ փայտը լավ է պահպանվել:Հետազոտական աշխատանքների ավարտից հետո նավակը «կհանգրվանի» Եգիպտոսի թանգարաններից մեկում:
Հետաքրքիր |
Դիտումների քանակը: 475 |
Ամսաթիվը: 31.07.2012