Որրբաթ, 26.04.2024, 00:35
Բարի գալուստ Հյուր

Կայքի մենյուն
Կատեգորիաները
Գյումրիի ժամանակը
Մենք ok.ru-ում
Ձեր տվյալները
IP
Ստատիստիկա
Օնլայն են
Օնլայն են: 1
Հյուրերը 1
Օգտվողները 0

Գլխավոր » Նորություններ »


Ցուցադրվել է: 31-35
« 1 2 ... 5 6 7 8 9 ... 15 16 »




Չնայած ժամանակակից տեխնոլոգիական աշխարհի անընդհատ զարգացմանը` իսկական «գրքի գուրմանները» նախընտրում են թերթել գրքի էջերը՝ հպվելով դրանց թղթե բովանդակությանը, շնչել ոչ թե պլանշետային համակարգչի, այլ տպագրական ներկերի ու թղթի միաձուլումից ստացված այն հրաշալի, ծանոթ գրքի բույրը: Իսկ բուկինիստական գրքերի մասին խոսելն ավելորդ է, չէ՞ որ դրանք պատմության մի մասնիկն են մեր ձեռքում. նույնն է, ինչ համտես անես 1 դար ապրած գինուց:

Բոլոր գրքասերներին էլ հաճելի է գրքի շոփինգ անել այն գրախանութից, որի մթնոլորտն առավել տրամադրող է: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահետաքրքիր գրախանութների տասնյակը. 
 
1.Black Dog Books հնատիպ գրքերի գրախանութն արվեստի իսկական
գործ է, այն կարծես բուրում է պատմությամբ, գտնվում է Լոնդոնում: 
Ըստ ավանդության՝ այստեղ շրջում է լեգենդար գրավաճառ Ուիլյամսի 
հոգին, ով անհետացավ 1903թ.: 

2. Ուկրաինայում գտնվող այս շարժական գրախանութը նաև գրադարան 
է: Ընթերցասերները կարող են ինչպես կարդալ, այնպես էլ՝ գնել այդ 
գրքերը: Թերևս, այս շարժական գրախանութը ստեղծվել է հետևյալ 
սկզբունքով. «եթե մարդը չի գնում գրախանութի մոտ, գրախանութն ինքն 
է գալիս մարդու մոտ»: 


3.With Pipe and Book գրախանութը գտնվում է Նյու Յորքում, այնտեղ
տիրում է հնամաշ գրքերի հոտին միախառնված սիգարի բույրը: Այստեղ 
առկա են ինչպես նոր, բուկինիստական, այնպես էլ հազվագյուտ գրքեր: 


4.Shakespeare and Company գրախանութը գտնվում է Փարիզի
կենտրոնում: 20-րդ դարի սկզբին այս լեգենդար գրախանութից էր 
օգտվում Հեմինգուեյը, իսկ այսօր՝ մի խումբ զբոսաշրջիկներ: Երկրորդ 
հարկը նախատեսված է ընթերցանության համար, գրքասերները կարող 
են հարմար տեղավորվել և կարդալ այն գրքերը, որոնք չեն վաճառվում: 



5. 1929թ. առաջին անգամ El Ateneo գրախանութում է ցուցադրվել
հնչյունային ֆիլմը: Գրախանութը նախկինում The Grand Splendind 
կինոթատրոնն է եղել: Այսօր բազմաթիվ մարդիկ են այցելում այս 
Բուենոս Այրեսի լեգենդար գրախանութ, որտեղ կարելի է կորել գրքերի 
մեջ:



6.Առաջին հայացքից այս գրախանութը նորաոճ հագուստի սրահ է
հիշեցնում: Հռոմն այլ կերպ չէր էլ կարող պատկերացնել ինքնատիպ 
գրախանութը, որը կգրավեր ժամանակակից մարդուն:


7.Բրյուսելի Cook & Book գրախանութը լավ գրքի և լավ սնդդի
միաձուլում է: Այս ռեստորան-գրախանութում միայն խոհարարական 
գրքեր չեն վաճառվում, գրավաճառ-մատուցողները հավաստիացնում են, 
որ գրքերի «մենյուն» ավելի հարուստ է: Այցելուներին գրավում է 
հատկապես գրքառատ առաստաղը: 

8.Bart's Books բացօթյա գրախանութը գտնվում է ԱՄՆ-ի Օհայո
նահանգում: 1964թ. Ռիչարդ Բարտինդեյլի գրախանութի գրքերն այնքան 
շատ էին, որ այլևս չէին տեղավորվում խանութում, և նա որոշեց դրանք 
ցուցադրել նաև դրսում՝ բաց երկնքի տակ, ինչն աննկարագրելիորեն 
նպաստեց վաճառքին: Գրքասերներին հատկապես գրավում էր 
գրախանութի «գրքաշեն» մոդելը: 

9. Cafebreria El Pendulo գրախանութը բնության սիրահարների համար
է, մեծ փիլիսոփայություն է իր մեջ կրում գրքի և բնության միաձուլումը: 
Հաճախորդներին այնպես է թվում, կարծես ծառերից քաղում են բնության 
բարիք գրքերը: Այս յուրօրինակ գրախանութը գտնվում է Մեխիկոյում: 

 
10. Լիսաբոնի Ler Devagar գրախանութը կառուցվեց 1864թ.
կարուձևի արհեստանոց լինելու համար, բայց երևակայությունը մտքից 
առաջ անցավ: Սա և գրախանութ է, և գրադարան, և սրճարան՝ 
ընթերցասեր հասարակության իսկական հավքատեղի: 


Հետաքրքիր | Դիտումների քանակը: 426 | Ամսաթիվը: 18.07.2013



Այս նյութում կսովորեք, թե ինչպես գտնել Ձեր կորցրած կամ գողացված բջջային հեռախոսները, կամ կանխել ձեր անձնական տվյալների ուրիշի ձեռքերում հայտնվելը:
F-Secure ընկերությունը թողարկել է անվճար ծրագիր Symbian, Android և Windows Mobile պլատֆորմների համար, որը թույլ է տալիս հեռավորության վրա արգելափակել հեռախոսը, որոշել դրա գտնվելու վայրը, տեղեկացնել SIM քարտի փոփոխման մասին, իսկ ծայրահեղ դեպքում ջնջել Ձեր անձնական տվյալները և SMS-ները, որպեսզի դրանք չհայտնվեն օտար ձեռքերում: Ամենից առաջ պետք է բեռնել F-Secure Anti-Theft ծրագիրը այստեղից ` ընտրելով ձեր հեռախոսի մոդելը: Որից հետո այն տեղադրում եք հեռախոսի մեջ և կատարում որոշ պարզ կարգավորումներ (գաղտնաբառի ընտրում և այլն):
Այժմ հեռախոսի կորստի դեպքում դուք կունենաք հետևյալ հնարավորությունները` 

1. Արգելափակել հեռախոսը հետևյալ հետևյալ SMS-ի միջոցով` #lock#<yourcode>: your code-ի փոխարեն գրել ձեր կողմից կարգավորումների ժամանակ դրված կոդը: Այդ դեպքում հեռախոսը կարգելափակվի այնքան ժամանակ, մինչև դուք չգրեք ակտիվացման կոդը: 

2. Իմանալ հեռախոսի գտնվելու վայրի մասին հետևյալ SMS-ի միջոցով` #locate#<yourcode> 

3. SIM քարտի փոփոխման դեպքում հեռախոսը արգելափակվում է և ձեր կողմից սկզբնական կարգավորումների ժամանակ նշված համարին գալիս է ինֆորմացիա նոր SIM քարտի մասին: Այս ֆունկցիան աշխատում է ավտոմատ: 

4. Այն դեպքում, երբ բոլոր վերը նշվածները չեն օգնում, և դուք արդեն հույսներդ կորցրել եք հեռախոսը վերադարձնելուց, կարող եք ջնջել հեռախոսի ամբողջ ինֆորմացիան հետևյալ SMS-ով` #wipe#<yourcode>
Համակարգչային | Դիտումների քանակը: 388 | Ամսաթիվը: 18.07.2013

Այս ծրագիրը կօգնի վախեցնել ձեր ընկերներին:Ծրագիրը բեռնելուց հետո միացնում ենք, հետո այն մեզանից պահանջում է գաղտնաբառ, ցանկացած գաղտնաբառ հավաքելու դեպքում կասի, որ սխալ ենք հավաքել և մեր համակարգիչը կարգելափակվի, ապա կառաջարկի սեղմել ok սեղմակը, որից հետո կբացվի սև էկրան... և ոչինչ չեք կարող անել... բացի ALT+F4 :Դե ինչ հետաքրքրեց... Ծրագիրը բեռնեք և զվարճացեք:

Համակարգչային | Դիտումների քանակը: 383 | Ամսաթիվը: 18.07.2013

 Փետրագնդակ բառը լսելիս, իհարկե, մենք ոչ մի բանի մասն չենք հիշում, բայց երբ նրա փոխարեն բադմինտոնն է հասնում մեր ականջներին՝ հիշում ենք նույնանուն խաղի մասին: Բոլորս էլ գիտենք, թե ինչ է այն իրենից ներկայացնում: Այս թեմային անդրադառնալիս նախևառաջ պետք է նշել նրա ծագումը և պատմությունը: Հնում այս խաղը խաղացել են ճապոնացի երեխաները: Նրանք փոքրիկ ամուր խնձորի մեջ խրում էին սագի փետուրներ և իրենց պատրաստած թևճակների հարվածներով այն օդով նետում էին իրար: Հետագայում այն հայտնի դարձավ նաև արևելյան երկրներում, ինչպես նաև Եվրոպայում: Խաղը Հնդկաստանից բերեց անգլիացի մի դուքս, ում կալվածքը Բադմինտոն քաղաքի միջակայքում էր, և այդ խաղն էլ նույն կերպ անվանվեց: Իսկ այժմ անդրադառնամ խաղի կանոններին: Խաղում են երկու կամ չորս հոգով, հարթ և ամուր խաղահրապարակներում: Տարբեր թվաքանակով խաղացողների համար խաղահրապարակի չափերը տարբեր են: Մենախաղի հրապարակը 13,4 x 5,2 մ է, իսկ զուգախաղինը՝ 13,4 x 6,1 մ: Խաղահրապարակը երկու հավասար մասի բաժանող ցանցը ձգվում է գետնից 155 սմ բարձրությամբ: Բադմինտոնի թևճակը կշռում է 135-190 գ և շատ նման է թենիսի թևճակին: Այժմ փետրագնդակները հիմնականում պատրաստված են լինում պլաստմասսայից: Խաղն ընթանում է հետևյալ կերպ.
Մրցակիցներից մեկը թևճակի հարվածով փետրագնդակը նետում է ցանցի վրայով դեպի հակառակորդի կիսադաշտը, և խաղը սկսվում է: Խաղի նպատակն է փետրագնդակը գետնին իջեցնել մրցակցի կիսադաշտում և թույլ չտալ, որ պատասխան հարվածից հետո այն ընկնի սեփական կիսադաշտում: Խաղում են 3 կամ 5 խաղափուլով, յուրաքանչյուրում 15 միավոր: Կարելի է խաղալ ցանկացած բացատում, լողափին, բակում և այլուր:
Հետաքրքիր | Դիտումների քանակը: 339 | Ամսաթիվը: 18.07.2013


Մոդեմները ապակոդավորելու համար պետք է ներբեռնեք Dc-Unlocker ծրագրիը(սա կոտրած և անվճար տարբերակն է):Մոդեմի մեջ տեղադրեք ուրիշ օպերատորի SIM քարտը և փակեք ինտերնետ միանալու ծրագիրը -» բացեք DC-Unlocker ծրագիրը -» ընտրեք ZTE datacards և սեղմեք Ախտորոշում(Խոշորացույց)-ը, կբերի մոդեմի մասին տեղեկություն և գրված կլինի locked այդ ժամանակ բացեք Unlocking ենթամենյուն սեմեք Unlock: Սպասեք մինչև կավարտվի: Մոդեմը անջատեք, միացրեք և Վայելեք:Մոդեմը ուրիշ քարտով օգտագործելու համար կարգավորեք այն կամ օգտագործեք այս ծրագիրը ,որի մեջ արդեն ավելացված են բոլոր կարգավորումները:Ձեզ մնում է միայն կարգավորումների միջից նշել Ձեր օպերատորին:Իսկ երե ուզում եք ինքներդ տալ կարգավորումները,ապա օգտվեք այս տվյալներից 

ՕպերատորAPNDialUp համար 
Beelineinternet.beeline.am *99#  
Orangeinternet  *99#  
Orange Inetinternet.orange *99#  
MTS Armeniainet.vivacell.am *99#  
MTS Connectconnect.vivacell.am *99#  


Համակարգչային | Դիտումների քանակը: 717 | Ամսաթիվը: 18.07.2013

Մուտք

Հյուր
Մենք facebook-ում
Մինի չատ

Որոնում