չ
Կարծում եմ այն մարդիկ,ովքեր օգտագործում են Android սմարթֆոններ կամ պլանշետներ,շատ հաճախ են առնչվում հետևյալ խնդիրներինն`
--Ինչպես ավելի բարձր ծրագիր տեղադրել,
--Ինչպես հայաֆիկացնել,
--Ինչպես ավելացնել ներքին հիշողությունը,
--Ինչպես ավելացնել օպերատիվ հիշողությունը,
--Ինչպես բացել Ձեր ուզած խաղը կամ ծրագիրը,
--Ու բազմաթիվ այլ խնդիրներ:
Ի ուրախություն նրանց.ասեմ,որ այս ամենը հնարավոր է:Ճիշտ է,ոչ բոլորի վրա կաշխատի,բայց պետք է փորձել:
Բայց մենք չենք կարող այս ամենն անել առանց Root իրավունքներ ունենալու:Մի քանի բառով ասեմ.թե ինչ է իրենից ներկայացնում Root-ը:Շատ պարզ բառերով ասած,այն գաղտնաբառ է,առանց որն իմանալու չենք կարող փոփոխություններ կատարել Android-ի համակարգում:Դե ինչ,հուսով եմ պատկերացրեցիք:
Ասեմ,որ ինտերնետը լիքն է Root անող ծրագրերով,բայց դրանք հիմնականում չեն աշխատում:Բայց վերջերս գտա մի նորմալ ծրագիր:Ի տարբերություն շատերի,չեմ փորձի սրանով գումար աշխատել:Մեթոդը շատ պարզ է և հասարակ:
Դե ինչ:Սկեսենք
Ներբեռնելուց հետո բացում ենք ծրագիրը և տեղադրում համակարգչի մեջ:Բացում ենք ծրագիրը և տեսնում սա
Հիմա պետք է հեռախոսը կամ պլանշետը միացնենք համակարգչին Usb-ի միջոցով:Որպեսզի համակարգիչը ճանաչի այն,կատարում ենք հետևյալ քայլերը հեռախոսի մեջ---Настройки>>>Приложения>>Разработка>>Отладка по Usb և սեղմում Да:Նույնը կրկնեմ նաև անգլերեն--Settings>>Applications>>Development>>Usb Debugging և սեղմում Yes:Հիմա միացնում ենք այն համակարգչին:Սպասում ենք մինչև տեսնենք սա
Հիմա սեղմում ենք Root կոճակի վրա և սպասում:Սա մի քանի րոպե կտևի:Հեռախոսը ինքն իրեն կանջատվի,կմիանա և հեռախոսի մեջ կհայտնվի SuperSu անունով մի նշան:Կարող ենք գործը վերջացրած համարել:
Վերջում ասեմ,որ Root-ը հնարավոր է նաև ջնջել նույն այս ծրագրի միջոցով:Android-ի մասին այլ նյութեր կլինեն մոտ օրերս:Եթե ունեք հարցեր,գրեք մեկնաբանություններում,անպայման կփորձեմ պատասխանել:
Նշեմ նաև,որ ես պատասխանատվություն չեմ կրում այս ծրագրի և այս նյութի հետևանքների համար:Դուք սա անում եք Ձեր կամքով:
|