Մադամ Թյուսոյի թանգարանը Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա»-«Սպարտակ» խաղի մեկնարկից առաջ անակնկալ է մատուցել Լեոնել Մեսսիին՝ նրա մոմե արձանը տեղադրելով լեգենդար «Ուեմբլի» մարզադաշտում. տեղեկացնում է madametussauds.com-ը։
Հանրահայտ արգենտինացի հարձակվողը «անմահացել» է Չեմպիոնների լիգայի 2010/11 մրցաշրջանի եզրափակչում խփած գոլը տոնելու պահին։
Մոմե արձանի պատրաստումն արժեցել է 186,000 հազար եվրո և զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։ Մեսսիի արձանը կվերադարձվի Լոնդոնի Մադամ Թյուսոյի թանգարան, որտեղ այն կմիանա սպորտ գոտում գտնվող Քրիշտիանու Ռոնալդուի մոմե արձանին։
Արգենտինացու մոմե արձանը թանգարանում հնարավոր կլինի տեսնել արդեն սեպտըեմբերի 24-ից։
Սևանա լճում հայտնաբերվել է մարդկությանն ու բնությանը անհայտ այսպիսի ձուկ: Կան վարկածներ, որ սա սիգի և գորտի բեղմնավորման արդյունք է: Մանրամասները ճշտվում են:
Կարծում եմ,որ այս խաղը Ձեզ բավականին կզարմացնի:Խաղի էությունը հետևյալն է.մտապահում եք ինչ-որ մեկին,պատասխանում եք խաղի տված հարցերին և խաղը գուշակում է Ձեր մտապահած մարդուն: Այսքանը......Բարի ժամանց!!!!!!!!!
«Ֆրանսիայի հնագիտական առաքելության փորձագետները Եգիպտոսում հնագույն փայտե նավակ են հայտնաբերել, որը մոտ 5 000 տարվա պատմություն ունի», – հայտարարել է Եգիպտոսի հնագիտության վարչության նախարար Մուհամեդ Իբրահիմը: Հայտնագործությունը կատարվել է Աբու Ռավաշի շրջանում` Կահիրեից մի քանի կիլոմետր դեպի հյուսիս:Հայտնաբերվել է մեկուկես մետր լայնությամբ, վեց մետր երկարությամբ 11 փայտե տախտակ:Գիտնականները ենթադրում են, որ նավակը կառուցվել է Հին Եգիպտոսի թագավորության ժամանակաշրջանում` Դեն փարավոնի օրոք: Հավանաբար, այն պատրաստվել է փարավոնի հուղարկավորության արարողության համար: Նախարարը նշում է, որ փայտը լավ է պահպանվել:Հետազոտական աշխատանքների ավարտից հետո նավակը «կհանգրվանի» Եգիպտոսի թանգարաններից մեկում: