Ինչպես հայտնի է շատ հեռախոսներ և պլանշետներ,որոնք աշխատում են Android համակարգով,ինտերնետում հայերեն տառերի փոխարեն վանդակներ են ցույց տալիս:Այս խնդիրը կա հիմնականում ավելի հին ծրագրով աշխատող սարքերի մոտ:Այս նյութում կբացատրեմ,թե ինչպես լուծել այս խնդիրը ,և բացի այդ,թե ինչպես գրել հայերեն ստեղնաշարով:
Լավ սկսենք
1)Նախ և առաջ անհրաժեշտ է Root անել սարքը:Եթե չգիտեք,թե ինչ է դա և ինչպես անել,կարդացեք այս նյութը
2)Root անելուց հետո հեռախոսի մեջ ներբեռնեք Root Browser ծրագիրը:Այն կարող եք ներբեռնել Google Play-ից կամ այստեղից :
3)Մեզ անհրաժեշտ է ներբեռնել ևս մեկ ֆայլ:Այն կարող եք ներբեռնել այստեղից:Սա ներբեռնելուց հետո,գցում ենք հեռախոսի մեջ այնպես,որ հետո գտնելը հեշտ լինի:Օրինակ ես կնախընտրեի այն պարզապես գցել հիշաքարտի(չիպի) մեջ` առանց որևէ թղթապանակի մեջ գցելու:Հենց այս ձևով էլ ցույց կտամ հետագա քայլերումս:
4)Հիմա բացեք Root Browser ծրագիրը:Կտեսնեք այս պատկերը:Սեղմում եք Grant կոճակի վրա:Ռուսերեն տարբերակի դեպքում սեղմում եք Предоставить կոճակի վրա:
5)Հիմա կտեսնեք այս պատուհանը :Այստեղից մտնում ենք System,հետո fonts:Այստեղ կգտնենք բազմաթիվ ֆայլեր,որոնցից մեզ պետք է Droidsansfallback.ttf անունով ֆայլը:Այն գտնելուց հետո երկար սեղմում ենք վրան մինչը բացվի պատուհան,որտեղից ընտրում ենք Copy հրամանը:Այնուհետև սեղմում ենք Home կոճակի վրա,մտնում ենք Sdcard և Paste կոճակն ենք սեղմում:Ի դեպ այս քայլն անում ենք ապահովության համար,որպեսզի անհաջողության դեպքում չկորցնենք մեր ֆայլը:
6)Հիմա գտնում ենք մեր 3-րդ կետում ներբեռնված ֆայլը,նոից երկար սեղմում ենք վրան,Copy ենք անում,սեղմում Home կոճակի վրա,մտնում System,հետո fonts և սեղմում ենք Paste:Կհայտնվի մի հարցում,որտեղ սեղմում ենք Yes:
Վերջ:Ամեն ինչ պատրաստ է:Անջատում,միացնում ենք սարքը և այն արդեն կարդում է հայերեն տառատեսակը:
Այժմ ցույց կտամ,թե ինչպես գրել հայերեն անդրոիդ սարքերում:Մեզ պարզապես անհրաժեշտ է ներբեռնել և տեղադրել Anysoftkeyboard ծրագիրը սարքի մեջ:Այն կարող եք ներբեռնել Google Play-ից:Դրանից բացի ներբեռնում ենք Armenianforanysoftkeyboard ծրագիրը նույն Google Play-ից:Այս ամենից հետո հեռախոսի մեջ մտնում ենք Настройки,հետո Язык и клавиатура ,հետո Выберите клавиатуру և այնտեղ ընտրում ենք Anysoftkeyboard-ը:Մնում է միայն բացել Anysoftkeyboard ծրագիրը և այնտեղից ընտրել հայերենը:Սա շատ պարզ է,այնպես որ չեմ բացատրի,իսկ եթե կունենաք հարցեր,գրեք մեկնաբանություններում:
|