Շատ հաճախ է պատահում ,որ մեր ֆլեշ կրիչների պարունակած ինֆորմացիան անհետանում է:Այս խնդիրը կարող է ծագել կրիչի որակի,վիրուսների,կրիչը առանց անջատելու համակարգչից հեռացնելու և այլնի հետևանքով:Սակայն պետք չէ հուսահատվել,երբ Ձեր շատ կարևոր ֆայլերը չգտնեք կրիչի մեջ:Այսօր կան բազմաթիվ ծրագրեր,որոնք հնարավորություն են տալիս վերականգնել կորած և ջնջված ֆայլերը(Recuva , EaseUS Data Recovery Wizard , Wise Data Recovery , Undelete 360 , MiniTool Partition Recovery , PC Inspector File Recovery , Pandora Recovery , SoftPerfect File Recovery և այլն):Ինչպես տեսնում եք ծրագրերը շատ են,բայց բոլորն էլ կատարում են գրեթե միևնույն ֆունկցիաները:Կներկայացնեմ միայն մեկի աշխատանքը,իսկ մյուսները փորձեք ինքներդ.շատ քիչ են տարբերվում միմյանցից
Recuva ծրագիրը ամենահայտնին է այս ոլորտում:Այն կարելի է դիտարկել նաև հայերեն լեզվով:Այն աշխատում է օգնականի և ստանդարտ ռեժիմներով:Եկեք փորձենք օգնականի ռեժիմով:Ծրագիրը կարող եք ներբեռնել սեղմելով այստեղ կամ ծրագրի պաշտոնական կայքից:Դե ինչ,ֆայլերը կարելի է վերականգնել հետևյալ քալերի օգնությամբ՝
1.Բացում ենք ծրագիրը և սեղմում Առաջ
2.Ընտրում ենք այն ֆայլի կամ ֆայլերի տեսակը,որն անհրաժեշտ է փնտրել կրիչի վրա
3.Ընտրում ենք այն կրիչը,որում պետք է փնտրվի ֆայլը:Նշում ենք նշված տեղում և ընտրում կրիչը
4. Սեղմում ենք Սկսել:Մի քանի րոպեից կհայտնվեն այն ֆայլերը,որոնք հնարավոր է եղել վերականգնել,
5.Վերջում նշում ենք այն ֆայլերը,որոնք անհրաժերտ են և սեղմում Վերականգնել,որից հետո ընտրում ենք այն թղթապանակը,որտեղ պետք է հայտնվեն վերականգնված ֆայլերը:ԵՎ ՎԵրջ:Շատ հնարավոր է,որ Ձեր կորած ֆայլերը գտնվել են,սակայն հնարավոր է նաև հակառակ դեպքը:
Հարցերի,խնդիրների և առաջարկությունների համար կարող եք գրել մեկնաբանություններում:
|