Եթե Ձեր Ֆեյսբուքյան գաղտնաբառնե է "123456″, և դուք շարունակում եք հանգիստ գիշերները քնել, ապա Ձեզ մի պարզ խորհուրդ` փոխեք այն: Չեք հասցնի թարթել Ձեր աչքերը, մինչ հակերի ձեռքի տակ եղած ամենպարզ համակարգիչը կբացհայտի այն: Առաջանում է հարց. որքանով է ապահով Ձեր գաղտնաբառը?
Howsecureismypassword.Net կայքի օգնությամբ, դուք կիմանաք թե որքան ժամանակ կպահանջվի ժամանակակից սեղանի համակարգչին Ձեր գաղտնաբառը բացահայտելու համար: Օրանակ, եթե դուք ընտեք ”G5*Dt89((hY-R” գաղտնաբառը, և կարողանաք հիշել այն, ապա կպահանջվի 26 միլիոն տարի այն բացահայտելու համար: Պարզապես մուտքագրեք գաղտաբառը "Enter Password” հատվածում և հետևեք կայքի արձագանքին:
Եվ վերջում մի քանի խորհուրդ, Ձեր գաղնտաբառը անթափանց պահելու համար`
մի թելադրեք այն որևէ մեկին.
մի գրեք ոչ մի տեղ.
անծանոթ համակարգչից մի հավաքեք Ձեր գաղտնաբառերը.
|