Վերջերս հանդիպեցի այս խնդրին:Հաճախ հեռախոսով կամ այլ լուսանկարչական սարքերով վիդեոներ նկարելուց հետո պարզվում է,որ համակարգչում այն գլխիվայր կամ տարբեր կողմեր շրջված է ցուցադրվում:Սկզբում մտածեցի,որ դա շատ հեշտ կարելի է ուղղել ցանկացած վիդեո փլեյերի օգնությամբ,սակայն հույսերս չարդարացան:Իհարկե,հետո գտա բավական պարզ ու մատչելի եղանակ:Այժմ կբացատրեմ վիդեոների պտտման մի քանի եղանակներ:
1)Media Player Classic նվագարկիչի օգնությամբ:Նախ ներբեռնում ենք ծրագիրը:(Կարող եք ներբեռնել այստեղից ):Բացում ենք ծրագիրը,այնուհետև`վիդեոն:Վիդեոն պտտելու համար օգտվում ենք հետևյալ ստեղնաշարային զուգակցումներից:
Alt+1 |
Պտտում է դեպի ձախ կենտրոնի նկատմամբ |
Alt+2 |
Պտտում է դեպի ներքև հորիզոնական առանցքով |
Alt+3 |
Պտտում է դեպի աջ կենտրոնի նկատմամբ |
Alt+4 |
Պտտում է դեպի ձախ ուղղահայաց առանցքով |
Alt+6 |
Պտտում է դեպի աջ ուղղահայաց առանցքով |
Alt+8 |
Պտտում է դեպի վերև հորիզոնական առանցքով |
2)VLC media player-ի օգնությամբ:Այն կարող եք ներբեռնել այստեղից :Բացում ենք ծրագիրը,միացնում վիդեոն:Սեղմում ենք Инструменты-->Эффекты и Фильтры-->Видеоэффекты-->Геометрия:
:
Կատարում ենք նկարում նշված քայլերը:
Պետք է նշեմ,որ այս երկու մեթոդները այնքան էլ արդյունավետ չեն և նորմալ վիդեո դժվար է ստանալ:
Շատ ավելի հեշտ և կատարյալ եղանակ կներկայացնեմ երկրորդ մասում:Այն արդեն ճանապարհին է:
|