Այսօր կներկայացնեմ վիդեոները պտտելու ամենակատարյալ եղանակը:Երկար-բարակ խոսելու կարիք չկա.պարզապես սկսենք:
Անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝
1) Սեղմում ենք այս հասցեի վրա և սեղմում ենք Скачать կոճակի վրա:
2) Բացում ենք ներբեռնված ֆայլը,սպասում մի քանի վայրկյան մինչև որ հայտնվի այս պատուհանը:
Սեղմում ենք Choose the programs you want to install կոճակի վրա և բացված պատուհանում ընտրում միայն Photo Gallery and Movie Maker ծրագրերը (Ցանկության դեպքում կարող եք բոլորն էլ ընտրել,ուղղակի այս պահին մեզ միայն սա է անհրաժեշտ):Սպասում ենք մինչև ծրագիրը ներբեռնվի և տեղադրվի համակարգչի մեջ:
3) Այնուհետև համակարգչի մեջ փնտրում և միացնում ենք Movie Maker ծրագիրը:Բացվում է ծրագրի պատուհանը,որտեղ անհրաժեշտ է սեղմել նկարում ցույց տրված տեղում,ընտրել վիդեոն և սեղմել Open:
Սպասում ենք մինչև վիդեոն բեռնվի:Այնուհետև սեղմում ենք Home կոճակի վրա և Rotate Left ու Rotate Right կոճակների օգնությամբ պտտում ենք վիդոեն ձախ կամ աջ:
Վիդեոյին անհրաժեշտ ուղղումներ տալուց հետո մեզ միայն մնում է պահպանել վիդեոն:Դրա համար կրկին սեղմում ենք Home կոճակի վրա և սեղմում Save Movie հրամանի վրա:Մնում է միայն ընտրել վիդեոյի պահպանման տեղը,անունը և վերջում սեղմել Save:Այսքանը:
Վերջում ասեմ,որ այս ծրագիրը թույլ է տալիս վիդեոների հետ կատարել զանազան այլ գործողություններ,որոնք փորձեք ինքներդ գտնել:Հարցերի դեպքում գրեք մեկնաբանություններում,սիրով կօգնեմ:
|