Երկուշաբթի, 29.04.2024, 07:29
Բարի գալուստ Հյուր

Կայքի մենյուն
Կատեգորիաները
Գյումրիի ժամանակը
Մենք ok.ru-ում
Ձեր տվյալները
IP
Ստատիստիկա
Օնլայն են
Օնլայն են: 1
Հյուրերը 1
Օգտվողները 0

Գլխավոր » Նորություններ »


Ցուցադրվել է: 51-55
« 1 2 ... 9 10 11 12 13 ... 15 16 »


 Լոնդոնի բնակիչ 42-ամյա Կիտ Մարտինը վերջերս ճանաչվել է աշխարհի ամենագեր մարդը: Նա կշռում է 370կգ: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Մարտինը, որը միայն նախաճաշին ամենաքիչը 8 հոթ-դոգ է ուտում, «գամվել» է մահճակալին և նրան խնամում է հատուկ բժշկական խումբը` կազմված 18 հոգուց:ՄԱրտինն արդեն առողջական լուրջ խնդիրներ ունի, հատկապես` սրտի հետ կապված:
Նշենք, որ Գիննեսի ռեկորդը պատկանում է ժամանակին 570 կգ կշռողՄանուել Ուրիբեյին, որը բժիշկների շնորհիվ շուրջ 370 կգ նիհարել է:
Հետաքրքիր | Դիտումների քանակը: 326 | Ամսաթիվը: 16.07.2013

 
Աշխարհի ամենախելացի մարդը ԱՄՆ-ի Միսսուր նահանգի բնակչուհի ՄԵրելին Վոս Սավանտն է: Նրա IQ գործակիցը 228 միավոր է: Նա այդ արդյունքը գրանցել է 10 տարեկանում և հայտնվել գինեսի ռեկորդների գրքում: Նշեմ, որ 135 միավորից բարձր ունեցող մարդիկ համարվում են հանճար, իսկ միջին մարդու IQ-ն 86-114 միավոր է: Մասնագետները հաշվել են տարբեր ժամանակների խելացի մարդկանց IQ -ները: Նյուտոնի ու Վոլտերի մոտ այն եղել է 190, Գալիլեյի մոտ` 185, Լեոնարդո Դա Վինչիի մոտ` 150, Բախի և Դարվինի մոտ` 140, Կոպեռնիկոսի մոտ` 130:
ՄԵրելին Սավանտը ծնվել է 1946թ. օգոստոսի 11-ին: Համալսարանում սովորել է ընդամենը 2 տարի: Ամուսնացած է կենսաբան Ռոբերտ Ջարվիկի հետ, որն ի դեպ առաջինն է ստեղծել արհեստական սիրտը: Նրա IQ 180 միավոր է: Մերելինն ունի որդի, որի IQ-ն 164 միավոր է: Ըստ Մերելինի մարդու IQ-ն 40-60%-ով փոխանցվում է ժառանգաբար, սակայն լավ սնվելով այն կարելի է մեծացնել 20%-ով:
Հետաքրքիր | Դիտումների քանակը: 365 | Ամսաթիվը: 16.07.2013


1. Զուգահեռ գծերը տիեզերքում հատվում են:
2. Ֆեն Շույը սկզբնական շրջանում եղել է գերեզմաններ զարդարելու արվեստ: 
3. Փռշտալուց մարդու օրգանիզմի ֆունկցիաները կանգնում են. անգամ սիրտը:
4. Բադի ձայնը չի արձագանքում: 
5. Ձգումների ամենամեծ քանակը 46001-ն է:
6. Օձը կարող է 3 տարի քնել: 
7. Մարդու գլխի մազերի միջին երկարությունը ամբողջ կյանքի ընթացքում կարող է հասնել 752 մետրի:
8. Ոսկին այնքան դժվարությամբ գտնվող մետաղ է, որ մեկ ժամում աշխարհում հայտնաբերում են այնքան երկաթ, որքան ոսկի են հայտնաբերել մարդկության պատմության ընթացքում :
9. Սպիտակ կետի սիրտը «Wolkswagen жук»-ի չափ է:
10. ԼԻՍՏՈՄԱՆԻԱն ամբողջ ընթացքում երաժշտություն լսելու պահանջն է:
11. Մեկ միլիարդ վայրկյանը մոտավորապես 37 տարի է: 
12. Քամելեոնի լեզուն իր մարմնից 2 անգամ երկար է: 
13. Մայքլ Ջորդանին քոլեջի երկրորդ կուսում բասկետբոլի թիմ չեն ընդգրկել կարճահասակ լինելու պատճառով:
14. Քենիայում կաշաքի տրվող գումարը կազմում է ընտանեկան բյուջեի մեկ երրորդը: 
15. Կոլիբրին միակ թռչունն է, որ կարող է հակառակ ուղղությամբ թռչել:
16. Հսկայական Կոմոդո մողեսները կարող են հարձակվել անգամ եղնիկի կամ վարազի վրա: 
17. Ամեն չորրորդ ամերիկացուն հեռուստացույցով ցույց են տվել: 
18. Տղամարդկանց 50%-ը լոգարան մտնելուց հետո չեն լվացվում: 
19. Եթե դեղին դեղձանիկին կերակրեն կամիր պղպեղով, ապա նրա փետուրները վառ նարնջագույն կդանան:
20. Արծիվը, իր հավասարակշռության ճիշտ պահպանման համար, թևից փետուր է պոկում այն դեպքում, երբ մյուս թևից մի փետուր պակասել է: 
21. 18-րդ դարում Ֆրիդրիխի զորքի դեմ կռվող զինվորները առաջին անգամ խավարասերներ բերեցին Մոսկվա և Պետերբուրգ: Մինչ այդ այնտեղ խավարասերներ չկային: 
22. Քեոփսի բուրգի սալաքարերի միջև անգամ ածելին չի մտնի: 
23. Ֆինլանդիայում կա կանանց «քարշ տալու» մրցույթ: Հաղթող ամուսնուն բաժին է հասնում իր կնոջ քաշին համապատասխան գարեջուր: 
24. Վարորդները ավելի շատ եղնիկներ են սպանում քան որսորդները:
Հետաքրքիր | Դիտումների քանակը: 344 | Ամսաթիվը: 15.07.2013


Այն պահին երբ մենք իմացանք,որ Զեյնը իր ձեռքին դաջել է Փերրին,բոլորիս մոտ մեկ հարց առաջացավ.իսկ ինչպես է նա մեկնաբանում այդ?

Փերրին գաղափար չուներ,որ Զեյնը որոշել է իր դեմքով դաջվածք անել:Դա այնքան անսպասելի էր,որ նա նույնիսկ չէր հասցրել ուրախանալ,բայց հիմա նա շատ երջանիկ է:

  • Դա տարօրինակ է...Բայց դա լավ է: Երբ մենք միասին չենք նա կարող է նայել ձեռքին և հիշել ինձ:


Հետաքրքիր | Դիտումների քանակը: 383 | Ամսաթիվը: 15.07.2013

 
Microsoft ընկերությունը ներկայացրեց Windows 8.1 օպերացիոն համակարգի նախնական տարբերակը: Եկեք տեսնենք, թե ինչ փոփոխություններ են կատարվել նախորդ տարբերակի հետ համեմատած:
 Start կոճակը վերադառնում է :
Windows 8 համակարգում այս կոճակի բացակայությունը ստացավ բազմաթիվ բացասական արձագանքներ օգտատերերի կողմից: Այնուհետև Microsoft-ը խոստացավ հաջորդ տարբերակում վերադարձնել կոճակը և ահա այս տարբերակում այն վերադարձվել է: Բայց մի րոպե. այստեղ ինչ-որ բան այն չէ: Սա բոլորովին մեր տեսած դասական Start կոճակը չի: Այն սեղմելուց հետո բացվում է մետրո ինտերֆեյսը, որը առաջ նույնպես կարող էինք բացել նույն հատվածի վրա սեղմելով: Այդ կոճակը ցուցադրվելու է նաև մետրո ծրագրերի վրա, երբ մկնիկը տեղաշարժենք ձախ ներքևի անկյուն: Այսինքն Microsoft-ը պարզապես չերևացող կոճակը դարձրել է երևացող: Այստեղ կա 2 տարբերակ. կամ Microsoft-ը մեզ ծաղրում է, կամ էլ անտեսում է օգտատերերի կարծիքները:


Ինտերֆեյսը ձևափոխելու նոր գործիքներ:
 Այս տարբերակում ավելացել են մետրո ինտերֆեյսի սալիկների ևս 2 չափսեր (նախկինում կար երկու չափս): Հնարավորություն կա միանգամից նշել մի քանի սալիկներ և խմբավորել կամ ջնջել: Windows 8-ի մետրո ինտերֆեյսի հետևի պատկերը հնարավոր էր ընտրել ստանդարտ լուսանկարներից, իսկ այժմ հնարավոր է տեղադրել ցանկացած լուսանկար: Ցանկության դեպքում կարող եք արգելափակման էկրանի վրա (Lock screen) միացնել լուսանկարների հաջորդաբար ցուցադրություն (slide show), ինչպես նաև այդ էկրանի վրա կարող եք միացնել տեսախցիկը կամ պատասխանել Skype-ի զանգերին:


Ծրագրերը հեշտ գտնելու նոր ինտերֆեյս:

Ավելացվել է նոր ինտերֆեյսը, որտեղ հնարավոր է դասավորել ծրագրերը ըստ բաժինների (ամենաշատ օգտագործվող, վերջին տեղադրվածներ և այլն) ու ավելի հեշտ գտնել: Այդ էկրանը տեսնելու համար հարկավոր է մետրո ինտերֆեյսի վրա մկնիկի ձախ կոճակը սեղմած այն տեղաշարժել ներքևից վերև:

 Որոնման նոր համակարգ:
 Windows 8.1-ում ավելի է խորացված Bing որոնողական համակարգի հետ աշխատանքը, ինչի պատճառով Windows-ի որոնումն այժմ ունակ է տալ ավելի արդյունավետ ու ճշգրիտ արդյունքներ ինչպես ինտերնետից, այնպես էլ համակարգչի միջից:


Կարգավորումներ:
 Այժմ հնարավոր է համակարգը կարգավորել այնպես, որպեսզի մուտք գործելուց մետրո ինտերֆեյսի փոխարեն միանգամից բացի ստանդարտ էկրանը: Այդ պատուհանի վրա տեղադրված են նաև մի շարք այլ կարգավորումներ: Պատուհանը բացելու համար պետք է աջ քլիք անել ծրագրերի ներքևի վահանակի վրա (taskbar) և ընտրել Properties: Այնուհետև բացված պատուհանում պետք է բացել Navigation բաժինը:

 Թաքնված մենյու
 Ստարտ կոճակի վրա աջ քլիք անելով կարող եք տեսնել մի շարք կարգավորումների հղումներ: Այդ ցանկում տեղադրված են նաև համակարգիչը անջատելու կամ ռեստարտ անելու կոճակները:

 
Այլ փոփոխություններ 
Թարմացվել են Windows 8-ի ստանդարտ մետրո ծրագրերը, հնարավորություն կա միաժամանակ էկրանի վրա տեղադրել մի քանի մետրո ծրագրեր, ավելի է խորացվել SkyDrive-ի ինտեգրումը, նոր Internet Explorer, փոխվել է Windows Store-ի ինտերֆեյսը, ավելացել է տեղեկացումների հայտնվելու ժամերի կարգավորում, հեշտացվել է 3D տպիչների հետ աշխատանքը:

 Windows 8.1-ի փորձնական տարբերակը հնարավոր է տեղադրել երկու տարբերակով: 

 Ովքեր արդեն ունեն տեղադրված Windows 8 համակարգը, ապա նրանք կարող են անվճար թարմացնել Windows Store-ից

1.Մտեք
այստեղ , սեղմեք Get it now կոճակը
2.Բացված էջում սեղմեք Get the Update կոճակը:
3.Ներբեռնված ֆայլը աշխատացրեք և վերջում ռեստարտ արեք համակարգիչը:
4.Ռեստարտից հետո այցելեք Windows Store և թարմացրեք:
 
Իսկ ովքեր չունեն տեղադրված  Windows 8, ապա կարող ենք ներբեռնել ISO տարբերակով այցելելով  այստեղ

Եթե տեղադրելուց կոդ պահանջի, ապա գրեք՝
NTTX3-RV7VB-T7X7F-WQYYY-9Y92F
Համակարգչային | Դիտումների քանակը: 370 | Ամսաթիվը: 15.07.2013

Մուտք

Հյուր
Մենք facebook-ում
Մինի չատ

Որոնում