Շաբաթ, 22.09.2018, 02:29
Բարի գալուստ Հյուր

Կայքի մենյուն
Կատեգորիաները
Գյումրիի ժամանակը
Մենք ok.ru-ում
Ձեր տվյալները
IP
Ստատիստիկա
Օնլայն են
Օնլայն են: 1
Հյուրերը 1
Օգտվողները 0

Գլխավոր » Նորությունների բլոգ » Սպորտային


Ցուցադրվել է: 1-4


Տեսակավորել ըստ: Ըստ ամսաթվի · Ըստ անունի · Ըստ վարկանիշի · Ըստ մեկնաբանությունների քանակի · Ըստ դիտումների քանակի
 
Բրազիլիան աշխարհին ոչ միայն ֆուտբոլի արքա Պելեին նվիրեց, այլ նաև հոգաց ֆուտբոլի թագուհու մասին:
27-ամյա «մուլատկան» կարողացավ աշխարհին ապացուցել, որ ֆուտբոլը միայն տղամարդու գործ չէ ու որպես ապացույց տիտղոսների, մրցանակների մի ողջ հավաքածու ապահովեց իր համար:

Մարտա Վիեյրա դա Սիլվան կամ պարզապես Մարտան ծնվել է 1986-ի փետրվարի 19-ին' Բրազիլիայի Ալագոասում' սովորական կենցաղ վարող ընտանիքում: Վարսահարդար հորը Մարտան գրեթե չի հիշում, քանի որ Ալդարիոն հեռացել է ընտանիքից, երբ ապագա աստղն ընդամենը մի քանի տարեկան է եղել: Թերեզան' մայրը, միանգամից մի քանի աշխատանքով է զբաղվել՝ 4 երեխաների կարիքները հոգալու համար:
Մարտան դեռ մանկուց անտարբեր չէր ֆուտբոլի նկատմամբ: Թեև մայրն արգելում էր «տղայական» բաներով զբաղվել, Մարտան անգամ մորից ծածուկ' խաղում էր: Ավագ եղբայրները հաճախ նրան իրենց հետ դպրոցի դաշտ կամ լողափ էին տանում' ֆուտբոլ խաղալու: Արդյունքում աղջնակը խփած գոլերով չէր զիջում հարևան տղաներին: Երբ խփում էին նրա ոտքերին, Մարտան երբեք լաց չէր լինում, պարզապես կծում էր շրթունքներն ու շարունակում վազել:


Երբ լրացավ բրազիլուհու 14-ամյակը, նրան նկատեց կանանց բրազիլացի մարզիչ Էլենա Պաշեկուն: Մարտան սկսեց խաղալ «Վասկու դա Գամա» թիմում: Դա տևեց ընդամենը մեկ տարուց մի քիչ ավելի: Ակումբը դադարեց ֆինանսավորում ստանալ ու աղջիները մնացին առանց թիմի: Մարտան 2 տարով տեղափոխվեց «Սանտա-Կրուզ»: Սակայն չկա չարիք' առանց բարիք. Մարտային հրավիրեցին Բրազիլիայի երիտասարդների հավաքական: 2002-ին նա ազգային թիմի մարզաշապիկով ելույթ ունեցավ Աշխարհի առաջնությունում և ճանաչվեց առաջնության լավագույն խաղացող:

18 տարին լրանալուն պես Մարտան Եվրոպա հրավիրվեց: Նա սկսեց հանդես գալ Շվեդիայի «Ումեո» ակումբում: Իր կատարած աշխատանքի դիմաց Մարտան Բրազիլիայում կոպեկներ էր վաստակում և այդ պատճառով էլ հեռանկարային այս առաջարկը ծագող աստղն առանց երկմտելու ընդունեց: Ընտանիքի անդամները վախենում էին դեռահաս աղջկան միայնակ աշխարհի մյուս ծայրն ուղարկել, բայց Մարտան գնաց իր աստղի հետևից:
«Ումեոն» Մարտայի ելույթ ունենալու միայն առաջին տարին դարձավ երկրի առաջնության փոխչեմպիոն: Հետագա 4 տարիներին ակումբն առաջինն էր աղյուսակում: 2005-ին շվեդական հեռուստաընկերություններից մեկը ֆիլմ նկարեց բրազիլուհու մասին. «Մարտա-արքա Պելեի զարմուհին»: Շվեդիան սիրեց Մարտային:

Աղջիկը փայլում էր նաև Բրազիլայի հավաքականում: 19 տարեկանում Մարտան Աշխարհի առաջնությունից հետո «Ոսկե խաղակոշիկին» արժանացավ, 2007-ին նա պարգևատրվեց «Ոսկե գնդակ» մրցանակով: Բրազիլացի ֆուտբոլասերներն ընդունեցին Մարտայի տաղանդը' նրան անվանելով «Կիսաշրջազգեստով Պելե»:

Այս առիթով Պելեն ասել է. «Ես լիովին համաձայն եմ, բայց կցանկանայի ավելացնել. Մարտան իմ նկատմամբ մեկ առավելություն ունի' նրա ոտքերն իմ ոտքերից գեղեցիկ են…»:

Ֆուտբոլիստուհու մատնահետքերը ցեմենտի վրա հավերժացել են «Մարականա» արենայի հարևանութամբ: Նա առաջին կին բրազիլուհին է, ով արժանացել է այդ պատվին:

Շվեդիայից հետո Մարտան ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում էր: Նա Հս. Ամերիկա գնաց ընկերուհու' Յոախին Ֆրիսկի հետ, ում հետ խաղացել էր «Ումեոյում»:
ԱՄՆ-ի առաջնությունում բրազիլուհին կրկին բարձունքում էր: «Լոս-Անջելես Սոլում» նա, 11 գնդակ խփելով, ճանաչվեց մրցաշրջանի լավագույն ռմբարկու: Այնուհետև 3 ամիս վարձավճարով խաղաց բրազիլական «Սանտոսում»: Պելեի հարազատ ակումբի կանանց թիմին օգնեց նվաճել երկրի գավաթն ու Լիբերտադորեսի գավաթը: Այնտեղ 14 խաղում նա 26 գոլի հեղինակ դարձավ: 2010-ին սակայն Մարտան ստիպված էր վերադառնալ Լոս-Անջելես, որտեղ անցկացրած երկու տարիներից հետո տեղափոխվեց «Տյուրեսյո»' կրկին Շվեդիայի առաջնություն:

Դժվար թե աշխարհում գտնվի ֆուտբոլին գիտակ մեկն, ով կասկածի տակ դնի այն փաստը, որ Մարտան կանանց ֆուտբոլի պատմության ամենափայլուն աստղն է: Դրա մասին վկայում է նաև այն, որ ՖԻՖԱ-ն 2006-ից սկսած 5 տարի շարունակ լավագույն ֆուտբոլիստուհու մրցանակը հենց բրազիլուհուն է շնորհել:
Սպորտային | Դիտումների քանակը: 163 | Ամսաթիվը: 15.07.2013



Հենրիխ Համլետի Մխիթարյան (ծնվ.` հունվարի 21, 1989թ., Երևան, ՀԽՍՀ), հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուներից մեկը (մյուսը Արթուր Պետրոսյանն է): 2013-ի հուլիսի 8-ից հանդես է գալիս գերմանական «Բորուսիա Դորտմունդ» ակումբում որպես կիսապաշտպան[1]: Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2012)

Փյունիկ

Մխիթարյանը իր կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում»: «Փյունիկում» նա անցկացրեց երեք ու կես տարի, խաղալով 89 խաղ, խփելով 35 գնդակ: Այդ ժամանակաընթացքում նա 3 անգամ դարձավ Հայաստանի Բարձրագույն խմբի ոսկե մեդալակիր, 1 անգամ արժանացավ Հայաստանի Անկախության Գավաթին, և 2 անգամ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին: Փյունիկում և ազգային հավաքականներում իր հաջող ելույթների համար Մխիթարյանը արժանացավ 2009 թվականի «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» տիտղոսին:
Մետալուրգ Դոնեցկ

2009 թվականի հունիսին նա 3 տարվա պայմանագիր կնքեց Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի հետ:

Շախտյոր Դոնեցկ

2010 թվականի օգոստոսի 30-ին Հենրիխը 5 տարվա պայմանագիր կնքեց Դոնեցկի «Շախտյորի» հետ։ Դոնեցկի «Մետալուրգը» Հենրիխի տրանսֆերի դիմաց ստացավ 7.5 մլն դոլար։
Սպորտային | Դիտումների քանակը: 201 | Ամսաթիվը: 12.07.2013



«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը կատալոնական ակումբում ամենաշատ վաստակող ֆուտբոլիստներից մեկն է, տեղեկացնում են բրազիլական լրատվամիջոցները:

Եթե հաշվի առնենք աշխատավարձն ու հավելյալ բոնուսներն, ապա աստղային ֆուտբոլիստը «Բարսելոնայում» կստանա տարեկան մոտ 19 միլիոն եվրո:

Ինյեստան և Չավին կատալոնական ակումբում վաստակում են մոտ երկու անգամ քիչ, քան Նեյմարը՝ տարեկան մոտ 10 միլիոն եվրո:

Նշենք, որ Լիոնել Մեսսին տարեկան վաստակում է ավելի քան 33 միլիոն եվրո:
Սպորտային | Դիտումների քանակը: 171 | Ամսաթիվը: 12.07.2013

 
Մոսկվայի «Սպարտակ»-ում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը փորձել է թիմակիցներին սովորեցնել «Քոչարի» պարել: Ինչպես facebook-ի սեփական էջում տեղադրած նկարի մակագրությունում գրում է Յուրան, «…սովորեցնում եմ տղաներին պարել Քոչարի»:
Սպորտային | Դիտումների քանակը: 162 | Ամսաթիվը: 12.07.2013

Մուտք

Հյուր
Մենք facebook-ում
Մինի չատ

Որոնում