Հինգշաբթի, 26.04.2018, 19:51
Բարի գալուստ Հյուր

Կայքի մենյուն
Կատեգորիաները
Գյումրիի ժամանակը
Մենք ok.ru-ում
Ձեր տվյալները
IP
Ստատիստիկա
Օնլայն են
Օնլայն են: 1
Հյուրերը 1
Օգտվողները 0

Գլխավոր » Նորությունների բլոգ

Պտտում ենք վիդեոները-Մաս 1
Ավելացվել է 02.06.2014, 17:11

Վերջերս հանդիպեցի այս խնդրին:Հաճախ հեռախոսով կամ այլ լուսանկարչական սարքերով վիդեոներ նկարելուց հետո պարզվում է,որ համակարգչում այն գլխիվայր կամ տարբեր կողմեր շրջված է ցուցադրվում:Սկզբում մտածեցի,որ դա շատ հեշտ կարելի է ուղղել ցանկացած վիդեո փլեյերի օգնությամբ,սակայն հույսերս չարդարացան:Իհարկե,հետո գտա բավական պարզ ու մատչելի եղանակ:Այժմ կբացատրեմ վիդեոների պտտման մի քանի եղանակներ:

1)Media Player Classic նվագարկիչի օգնությամբ:Նախ ներբեռնում ենք ծրագիրը:(Կարող եք ներբեռնել այստեղից ):Բացում ենք ծրագիրը,այնուհետև`վիդեոն:Վիդեոն պտտելու համար օգտվում ենք հետևյալ ստեղնաշարային զուգակցումներից:

Alt+1 Պտտում է դեպի ձախ կենտրոնի նկատմամբ
Alt+2 Պտտում է դեպի ներքև հորիզոնական առանցքով
Alt+3 Պտտում է դեպի աջ կենտրոնի նկատմամբ
Alt+4 Պտտում է դեպի ձախ ուղղահայաց առանցքով
Alt+6 Պտտում է դեպի աջ ուղղահայաց առանցքով
Alt+8 Պտտում է դեպի վերև հորիզոնական առանցքով

2)VLC media player-ի օգնությամբ:Այն կարող եք ներբեռնել այստեղից :Բացում ենք ծրագիրը,միացնում վիդեոն:Սեղմում ենք Инструменты-->Эффекты и Фильтры-->Видеоэффекты-->Геометрия:

:

Կատարում ենք նկարում նշված քայլերը:

 

Պետք է նշեմ,որ այս երկու մեթոդները այնքան էլ արդյունավետ չեն և նորմալ վիդեո դժվար է ստանալ:

Շատ ավելի հեշտ և կատարյալ եղանակ կներկայացնեմ երկրորդ մասում:Այն արդեն ճանապարհին է:

 

 

Ավելացրել է: Tigran |
Դիտել են: 451 անգամ
avatar
Մուտք

Հյուր
Մենք facebook-ում
Մինի չատ

Որոնում