Շաբաթ, 27.04.2024, 18:16
Բարի գալուստ Հյուր

Կայքի մենյուն
Կատեգորիաները
Գյումրիի ժամանակը
Մենք ok.ru-ում
Ձեր տվյալները
IP
Ստատիստիկա
Օնլայն են
Օնլայն են: 1
Հյուրերը 1
Օգտվողները 0

Գլխավոր » Նորություններ »


Ցուցադրվել է: 56-60
« 1 2 ... 10 11 12 13 14 15 16 »


 
Բրազիլիան աշխարհին ոչ միայն ֆուտբոլի արքա Պելեին նվիրեց, այլ նաև հոգաց ֆուտբոլի թագուհու մասին:
27-ամյա «մուլատկան» կարողացավ աշխարհին ապացուցել, որ ֆուտբոլը միայն տղամարդու գործ չէ ու որպես ապացույց տիտղոսների, մրցանակների մի ողջ հավաքածու ապահովեց իր համար:

Մարտա Վիեյրա դա Սիլվան կամ պարզապես Մարտան ծնվել է 1986-ի փետրվարի 19-ին' Բրազիլիայի Ալագոասում' սովորական կենցաղ վարող ընտանիքում: Վարսահարդար հորը Մարտան գրեթե չի հիշում, քանի որ Ալդարիոն հեռացել է ընտանիքից, երբ ապագա աստղն ընդամենը մի քանի տարեկան է եղել: Թերեզան' մայրը, միանգամից մի քանի աշխատանքով է զբաղվել՝ 4 երեխաների կարիքները հոգալու համար:
Մարտան դեռ մանկուց անտարբեր չէր ֆուտբոլի նկատմամբ: Թեև մայրն արգելում էր «տղայական» բաներով զբաղվել, Մարտան անգամ մորից ծածուկ' խաղում էր: Ավագ եղբայրները հաճախ նրան իրենց հետ դպրոցի դաշտ կամ լողափ էին տանում' ֆուտբոլ խաղալու: Արդյունքում աղջնակը խփած գոլերով չէր զիջում հարևան տղաներին: Երբ խփում էին նրա ոտքերին, Մարտան երբեք լաց չէր լինում, պարզապես կծում էր շրթունքներն ու շարունակում վազել:


Երբ լրացավ բրազիլուհու 14-ամյակը, նրան նկատեց կանանց բրազիլացի մարզիչ Էլենա Պաշեկուն: Մարտան սկսեց խաղալ «Վասկու դա Գամա» թիմում: Դա տևեց ընդամենը մեկ տարուց մի քիչ ավելի: Ակումբը դադարեց ֆինանսավորում ստանալ ու աղջիները մնացին առանց թիմի: Մարտան 2 տարով տեղափոխվեց «Սանտա-Կրուզ»: Սակայն չկա չարիք' առանց բարիք. Մարտային հրավիրեցին Բրազիլիայի երիտասարդների հավաքական: 2002-ին նա ազգային թիմի մարզաշապիկով ելույթ ունեցավ Աշխարհի առաջնությունում և ճանաչվեց առաջնության լավագույն խաղացող:

18 տարին լրանալուն պես Մարտան Եվրոպա հրավիրվեց: Նա սկսեց հանդես գալ Շվեդիայի «Ումեո» ակումբում: Իր կատարած աշխատանքի դիմաց Մարտան Բրազիլիայում կոպեկներ էր վաստակում և այդ պատճառով էլ հեռանկարային այս առաջարկը ծագող աստղն առանց երկմտելու ընդունեց: Ընտանիքի անդամները վախենում էին դեռահաս աղջկան միայնակ աշխարհի մյուս ծայրն ուղարկել, բայց Մարտան գնաց իր աստղի հետևից:
«Ումեոն» Մարտայի ելույթ ունենալու միայն առաջին տարին դարձավ երկրի առաջնության փոխչեմպիոն: Հետագա 4 տարիներին ակումբն առաջինն էր աղյուսակում: 2005-ին շվեդական հեռուստաընկերություններից մեկը ֆիլմ նկարեց բրազիլուհու մասին. «Մարտա-արքա Պելեի զարմուհին»: Շվեդիան սիրեց Մարտային:

Աղջիկը փայլում էր նաև Բրազիլայի հավաքականում: 19 տարեկանում Մարտան Աշխարհի առաջնությունից հետո «Ոսկե խաղակոշիկին» արժանացավ, 2007-ին նա պարգևատրվեց «Ոսկե գնդակ» մրցանակով: Բրազիլացի ֆուտբոլասերներն ընդունեցին Մարտայի տաղանդը' նրան անվանելով «Կիսաշրջազգեստով Պելե»:

Այս առիթով Պելեն ասել է. «Ես լիովին համաձայն եմ, բայց կցանկանայի ավելացնել. Մարտան իմ նկատմամբ մեկ առավելություն ունի' նրա ոտքերն իմ ոտքերից գեղեցիկ են…»:

Ֆուտբոլիստուհու մատնահետքերը ցեմենտի վրա հավերժացել են «Մարականա» արենայի հարևանութամբ: Նա առաջին կին բրազիլուհին է, ով արժանացել է այդ պատվին:

Շվեդիայից հետո Մարտան ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում էր: Նա Հս. Ամերիկա գնաց ընկերուհու' Յոախին Ֆրիսկի հետ, ում հետ խաղացել էր «Ումեոյում»:
ԱՄՆ-ի առաջնությունում բրազիլուհին կրկին բարձունքում էր: «Լոս-Անջելես Սոլում» նա, 11 գնդակ խփելով, ճանաչվեց մրցաշրջանի լավագույն ռմբարկու: Այնուհետև 3 ամիս վարձավճարով խաղաց բրազիլական «Սանտոսում»: Պելեի հարազատ ակումբի կանանց թիմին օգնեց նվաճել երկրի գավաթն ու Լիբերտադորեսի գավաթը: Այնտեղ 14 խաղում նա 26 գոլի հեղինակ դարձավ: 2010-ին սակայն Մարտան ստիպված էր վերադառնալ Լոս-Անջելես, որտեղ անցկացրած երկու տարիներից հետո տեղափոխվեց «Տյուրեսյո»' կրկին Շվեդիայի առաջնություն:

Դժվար թե աշխարհում գտնվի ֆուտբոլին գիտակ մեկն, ով կասկածի տակ դնի այն փաստը, որ Մարտան կանանց ֆուտբոլի պատմության ամենափայլուն աստղն է: Դրա մասին վկայում է նաև այն, որ ՖԻՖԱ-ն 2006-ից սկսած 5 տարի շարունակ լավագույն ֆուտբոլիստուհու մրցանակը հենց բրազիլուհուն է շնորհել:
Սպորտային | Դիտումների քանակը: 433 | Ամսաթիվը: 15.07.2013

 
Հեռավոր գյուղերից մեկում ապրում էր մի աղջնակ` Անյա անունով: Նա շատ համեստ, միամիտ և չշփվող աղջիկ էր: Իր սենյակում Անյան ուներ մի պահարան, որի մեջ կար մեծ հայելի: Նա սիրում էր ժամերով այդ հայելու մեջ իրեն նայել, քանի որ այդ հայելին ասես հանգստացնում էր նրան:

Մի անգամ, արդեն բավականին ուշ էր, Անյան արցունքոտ աչքերով միայնակ նստած էր իր սենյակում: Ինչպես միշտ նա մոտեցավ պահարանին, բացեց և նստելով անկողնու վրա, նայեց հայելուն, սակայն…հայելու մեջ նրա արտացոլանքը չէր: Հայելու մեջ իր փոխարեն սարսափելի արտաքինով աղջիկ էր: Նա չուներ աչքեր, իսկ նա ամբողջությամբ մոխրագույն էր:

Անյան վախից չգիտեր ինչ աներ, նա միանգամից վեր կացավ տեղից և վազեց լոգարան, կանգնեց հայելու առաջ, սակայն արտացոլանքը նււյնն էր: Նա լացելով վառեց լույսը և…:

Նրա ծնողները արթնացան Անյայի բղավոցից: Մտնելով լոգարան նրանք գտան Անյային մահացած, բայց Անյան…նա ուղղակի Անյան չէր, նա ընկած էր գետնին հայելու արտացոլանքի կերպարանքով:
Հետաքրքիր | Դիտումների քանակը: 429 | Ամսաթիվը: 14.07.2013

 
Երբեմն պատահում են դեպքեր, երբ որոշ ինտերնետային կայքեր դադարում են աշխատել ու չեն բացվում: Դա կարող է կախված լինել այն հանգամանքով, որ այդ կայքերի վրա կատարվում են աշխատանքներ կամ առկա են տեխնիկական խնդիրներ: Սակայն շատ հավանական է, որ տվյալ կայքը չի բացվում միայն Ձեր համակարգչի վրա կամ Ձեր պրովայդերի դեպքում: Կասկածները վերացնելու համար գոյություն ունի մի օգտակար ծառայություն, որի շնորհիվ հնարավոր է ստուգել՝ տվյալ կայքը չի բացվում միայն Ձեզ մոտ, թե մնացած բոլոր օգտատերերի: Ստուգելու համար այցելեք այստեղ և գրեք չաշխատող կայքի հասցեն:
Համակարգչային | Դիտումների քանակը: 395 | Ամսաթիվը: 14.07.2013

 
Այս կայքը թույլ է տալիս կիրառել Harlem Shake էֆեկտը ցանկացած կայքի վրա: Օրինակ ՍտատուՄանիայի դեպքում ստացվում է հետևյալ էֆեկտը: Այլ կայքերի վրա էֆեկտը կիրառելու համար այցելեք   այստեղ և գրեք կայքի հասցեն: Այնուհետև սեղմեք Shake It կոճակը:
Հետաքրքիր | Դիտումների քանակը: 413 | Ամսաթիվը: 14.07.2013

 
Հանրահայտ Angry Birds խաղի ստեղծող Rovio Entertainment ընկերությունը թողարկել է նոր Bad Piggies խաղը: Այս խաղում Angry Birds-ի հետ համեմատած գլխավոր հերոսները խոզերն են: Խաղում անհրաժեշտ է կառուցել զանազան տրանսպորտային միջոցներ, հավաքել աստղեր և խոզերին հասցնել վերջնակետին:

Խաղը կարող եք ներբեռնել այստեղից:


Ուշադրություն. Install արեք նաև patch անունով ֆայլը:
Համակարգչային | Դիտումների քանակը: 397 | Ամսաթիվը: 13.07.2013

Մուտք

Հյուր
Մենք facebook-ում
Մինի չատ

Որոնում