Եթե Ձեր հեռախոսն ունի 3G և Wi-Fi ընդունիչներ, ապա այն կարող եք հանդիսանալ նաև Wi-Fi ցրիչ: Անհրաժեշտ է ընդամենը սմարֆոնի մեջ տեղադրել մի փոքր ծրագիր և վերջ: Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ այն 3G կապով ստանում է ինտերնետ և այն տարածում Wi-Fi կապով: Այսինքն հեռախոսը դառնում է Wi-Fi մոդեմ: Հնարավորություն կա նաև ծրագրի կարգավորումներում գաղտնաբառ տեղադրել, որպեսզի հարևանները չօգտվեն Ձեր կապից:
Այլևս կարիք չկա վճարել Վիվասելի կամ Օրանժի ֆլեշկաների համար: Ցանկացած օպերատորի քարտ եք գնում, միացնում եք անսահմանափակ ինտերնետ փաթեթը, տեղադրում եք քարտը հեռախոսի մեջ և վերջում միացնում եք այս ծրագիրը: Օրինակ սա օգտակար կարող է լինել հատկապես այն մարդկանց համար, ովքեր ունեն առանց 3G կապի iPad և ցանկանում են փողոցոմ օգտվել ինտերնետից:
Համակարգչային |
Դիտումների քանակը: 397 |
Ամսաթիվը:21.07.2013
Այս նյութում կսովորեք, թե ինչպես գտնել Ձեր կորցրած կամ գողացված բջջային հեռախոսները, կամ կանխել ձեր անձնական տվյալների ուրիշի ձեռքերում հայտնվելը: F-Secure ընկերությունը թողարկել է անվճար ծրագիր Symbian, Android և Windows Mobile պլատֆորմների համար, որը թույլ է տալիս հեռավորության վրա արգելափակել հեռախոսը, որոշել դրա գտնվելու վայրը, տեղեկացնել SIM քարտի փոփոխման մասին, իսկ ծայրահեղ դեպքում ջնջել Ձեր անձնական տվյալները և SMS-ները, որպեսզի դրանք չհայտնվեն օտար ձեռքերում: Ամենից առաջ պետք է բեռնել F-Secure Anti-Theft ծրագիրը այստեղից ` ընտրելով ձեր հեռախոսի մոդելը: Որից հետո այն տեղադրում եք հեռախոսի մեջ և կատարում որոշ պարզ կարգավորումներ (գաղտնաբառի ընտրում և այլն): Այժմ հեռախոսի կորստի դեպքում դուք կունենաք հետևյալ հնարավորությունները`
1. Արգելափակել հեռախոսը հետևյալ հետևյալ SMS-ի միջոցով` #lock#<yourcode>: your code-ի փոխարեն գրել ձեր կողմից կարգավորումների ժամանակ դրված կոդը: Այդ դեպքում հեռախոսը կարգելափակվի այնքան ժամանակ, մինչև դուք չգրեք ակտիվացման կոդը:
2. Իմանալ հեռախոսի գտնվելու վայրի մասին հետևյալ SMS-ի միջոցով` #locate#<yourcode>
3. SIM քարտի փոփոխման դեպքում հեռախոսը արգելափակվում է և ձեր կողմից սկզբնական կարգավորումների ժամանակ նշված համարին գալիս է ինֆորմացիա նոր SIM քարտի մասին: Այս ֆունկցիան աշխատում է ավտոմատ:
4. Այն դեպքում, երբ բոլոր վերը նշվածները չեն օգնում, և դուք արդեն հույսներդ կորցրել եք հեռախոսը վերադարձնելուց, կարող եք ջնջել հեռախոսի ամբողջ ինֆորմացիան հետևյալ SMS-ով` #wipe#<yourcode>
Համակարգչային |
Դիտումների քանակը: 419 |
Ամսաթիվը:18.07.2013
Այս ծրագիրը կօգնի վախեցնել ձեր ընկերներին:Ծրագիրը բեռնելուց հետո միացնում ենք, հետո այն մեզանից պահանջում է գաղտնաբառ, ցանկացած գաղտնաբառ հավաքելու դեպքում կասի, որ սխալ ենք հավաքել և մեր համակարգիչը կարգելափակվի, ապա կառաջարկի սեղմել ok սեղմակը, որից հետո կբացվի սև էկրան... և ոչինչ չեք կարող անել... բացի ALT+F4 :Դե ինչ հետաքրքրեց... Ծրագիրը բեռնեք և զվարճացեք:
Համակարգչային |
Դիտումների քանակը: 421 |
Ամսաթիվը:18.07.2013
Մոդեմները ապակոդավորելու համար պետք է ներբեռնեք Dc-Unlocker ծրագրիը(սա կոտրած և անվճար տարբերակն է):Մոդեմի մեջ տեղադրեք ուրիշ օպերատորի SIM քարտը և փակեք ինտերնետ միանալու ծրագիրը -» բացեք DC-Unlocker ծրագիրը -» ընտրեք ZTE datacards և սեղմեք Ախտորոշում(Խոշորացույց)-ը, կբերի մոդեմի մասին տեղեկություն և գրված կլինի locked այդ ժամանակ բացեք Unlocking ենթամենյուն սեմեք Unlock: Սպասեք մինչև կավարտվի: Մոդեմը անջատեք, միացրեք և Վայելեք:Մոդեմը ուրիշ քարտով օգտագործելու համար կարգավորեք այն կամ օգտագործեք այս ծրագիրը ,որի մեջ արդեն ավելացված են բոլոր կարգավորումները:Ձեզ մնում է միայն կարգավորումների միջից նշել Ձեր օպերատորին:Իսկ երե ուզում եք ինքներդ տալ կարգավորումները,ապա օգտվեք այս տվյալներից
Օպերատոր
APN
DialUp համար
Beeline
internet.beeline.am
*99#
Orange
internet
*99#
Orange Inet
internet.orange
*99#
MTS Armenia
inet.vivacell.am
*99#
MTS Connect
connect.vivacell.am
*99#
Համակարգչային |
Դիտումների քանակը: 746 |
Ամսաթիվը:18.07.2013