Կիրակի, 22.12.2024, 05:07
Բարի գալուստ Հյուր

Կայքի մենյուն
Կատեգորիաները
Գյումրիի ժամանակը
Մենք ok.ru-ում
Ձեր տվյալները
IP
Ստատիստիկա
Օնլայն են
Օնլայն են: 1
Հյուրերը 1
Օգտվողները 0

Գլխավոր » Նորությունների բլոգ » Համակարգչային


Ցուցադրվել է: 26-30
« 1 2 ... 4 5 6 7 8 »


Տեսակավորել ըստ: Ըստ ամսաթվի · Ըստ անունի · Ըստ վարկանիշի · Ըստ մեկնաբանությունների քանակի · Ըստ դիտումների քանակի

Կարծում եմ բոլորն էլ կցանկանային, որ իրենց համակարգիչը ավելի արագ միանար: Եվ եթե դուք Windows Xp եք օգտագործում, ուրեմն կարող եք դա անել: Միացումն արագացնելու համար՝ 
1.Մտեք Пуск –> Выполнить –> գրեք regedit ու սեղմեք OK

 
2.Մտեք HKEY_LOCAL_MACHINE\SYSTEM\CurrentControlSet\Control\ContentIndex.
3.Աջ կողմում գտեք StartupDelay պարամետրը
4.Այնուհետև բացեք այն, պարամետրի արժեքը փոխեք 40000 և սեղմեք OK Դրանից հետո Restart արեք համակարգիչը և կտեսնեք,որ այն ավելի շուտ է միանում:
Համակարգչային | Դիտումների քանակը: 412 | Ամսաթիվը: 17.07.2013

 Google-ը սիրում է անականկալ մատուցել այցելուներին: Այդպիսի մի անակնկալ է սպասվում ձեզ, եթե. 
 1.Մտեք Google 
 2.Գրեք do a barrel roll և սեղմեք Search
Համակարգչային | Դիտումների քանակը: 359 | Ամսաթիվը: 17.07.2013

 
Microsoft ընկերությունը ներկայացրեց Windows 8.1 օպերացիոն համակարգի նախնական տարբերակը: Եկեք տեսնենք, թե ինչ փոփոխություններ են կատարվել նախորդ տարբերակի հետ համեմատած:
 Start կոճակը վերադառնում է :
Windows 8 համակարգում այս կոճակի բացակայությունը ստացավ բազմաթիվ բացասական արձագանքներ օգտատերերի կողմից: Այնուհետև Microsoft-ը խոստացավ հաջորդ տարբերակում վերադարձնել կոճակը և ահա այս տարբերակում այն վերադարձվել է: Բայց մի րոպե. այստեղ ինչ-որ բան այն չէ: Սա բոլորովին մեր տեսած դասական Start կոճակը չի: Այն սեղմելուց հետո բացվում է մետրո ինտերֆեյսը, որը առաջ նույնպես կարող էինք բացել նույն հատվածի վրա սեղմելով: Այդ կոճակը ցուցադրվելու է նաև մետրո ծրագրերի վրա, երբ մկնիկը տեղաշարժենք ձախ ներքևի անկյուն: Այսինքն Microsoft-ը պարզապես չերևացող կոճակը դարձրել է երևացող: Այստեղ կա 2 տարբերակ. կամ Microsoft-ը մեզ ծաղրում է, կամ էլ անտեսում է օգտատերերի կարծիքները:


Ինտերֆեյսը ձևափոխելու նոր գործիքներ:
 Այս տարբերակում ավելացել են մետրո ինտերֆեյսի սալիկների ևս 2 չափսեր (նախկինում կար երկու չափս): Հնարավորություն կա միանգամից նշել մի քանի սալիկներ և խմբավորել կամ ջնջել: Windows 8-ի մետրո ինտերֆեյսի հետևի պատկերը հնարավոր էր ընտրել ստանդարտ լուսանկարներից, իսկ այժմ հնարավոր է տեղադրել ցանկացած լուսանկար: Ցանկության դեպքում կարող եք արգելափակման էկրանի վրա (Lock screen) միացնել լուսանկարների հաջորդաբար ցուցադրություն (slide show), ինչպես նաև այդ էկրանի վրա կարող եք միացնել տեսախցիկը կամ պատասխանել Skype-ի զանգերին:


Ծրագրերը հեշտ գտնելու նոր ինտերֆեյս:

Ավելացվել է նոր ինտերֆեյսը, որտեղ հնարավոր է դասավորել ծրագրերը ըստ բաժինների (ամենաշատ օգտագործվող, վերջին տեղադրվածներ և այլն) ու ավելի հեշտ գտնել: Այդ էկրանը տեսնելու համար հարկավոր է մետրո ինտերֆեյսի վրա մկնիկի ձախ կոճակը սեղմած այն տեղաշարժել ներքևից վերև:

 Որոնման նոր համակարգ:
 Windows 8.1-ում ավելի է խորացված Bing որոնողական համակարգի հետ աշխատանքը, ինչի պատճառով Windows-ի որոնումն այժմ ունակ է տալ ավելի արդյունավետ ու ճշգրիտ արդյունքներ ինչպես ինտերնետից, այնպես էլ համակարգչի միջից:


Կարգավորումներ:
 Այժմ հնարավոր է համակարգը կարգավորել այնպես, որպեսզի մուտք գործելուց մետրո ինտերֆեյսի փոխարեն միանգամից բացի ստանդարտ էկրանը: Այդ պատուհանի վրա տեղադրված են նաև մի շարք այլ կարգավորումներ: Պատուհանը բացելու համար պետք է աջ քլիք անել ծրագրերի ներքևի վահանակի վրա (taskbar) և ընտրել Properties: Այնուհետև բացված պատուհանում պետք է բացել Navigation բաժինը:

 Թաքնված մենյու
 Ստարտ կոճակի վրա աջ քլիք անելով կարող եք տեսնել մի շարք կարգավորումների հղումներ: Այդ ցանկում տեղադրված են նաև համակարգիչը անջատելու կամ ռեստարտ անելու կոճակները:

 
Այլ փոփոխություններ 
Թարմացվել են Windows 8-ի ստանդարտ մետրո ծրագրերը, հնարավորություն կա միաժամանակ էկրանի վրա տեղադրել մի քանի մետրո ծրագրեր, ավելի է խորացվել SkyDrive-ի ինտեգրումը, նոր Internet Explorer, փոխվել է Windows Store-ի ինտերֆեյսը, ավելացել է տեղեկացումների հայտնվելու ժամերի կարգավորում, հեշտացվել է 3D տպիչների հետ աշխատանքը:

 Windows 8.1-ի փորձնական տարբերակը հնարավոր է տեղադրել երկու տարբերակով: 

 Ովքեր արդեն ունեն տեղադրված Windows 8 համակարգը, ապա նրանք կարող են անվճար թարմացնել Windows Store-ից

1.Մտեք
այստեղ , սեղմեք Get it now կոճակը
2.Բացված էջում սեղմեք Get the Update կոճակը:
3.Ներբեռնված ֆայլը աշխատացրեք և վերջում ռեստարտ արեք համակարգիչը:
4.Ռեստարտից հետո այցելեք Windows Store և թարմացրեք:
 
Իսկ ովքեր չունեն տեղադրված  Windows 8, ապա կարող ենք ներբեռնել ISO տարբերակով այցելելով  այստեղ

Եթե տեղադրելուց կոդ պահանջի, ապա գրեք՝
NTTX3-RV7VB-T7X7F-WQYYY-9Y92F
Համակարգչային | Դիտումների քանակը: 403 | Ամսաթիվը: 15.07.2013

 
Երբեմն պատահում են դեպքեր, երբ որոշ ինտերնետային կայքեր դադարում են աշխատել ու չեն բացվում: Դա կարող է կախված լինել այն հանգամանքով, որ այդ կայքերի վրա կատարվում են աշխատանքներ կամ առկա են տեխնիկական խնդիրներ: Սակայն շատ հավանական է, որ տվյալ կայքը չի բացվում միայն Ձեր համակարգչի վրա կամ Ձեր պրովայդերի դեպքում: Կասկածները վերացնելու համար գոյություն ունի մի օգտակար ծառայություն, որի շնորհիվ հնարավոր է ստուգել՝ տվյալ կայքը չի բացվում միայն Ձեզ մոտ, թե մնացած բոլոր օգտատերերի: Ստուգելու համար այցելեք այստեղ և գրեք չաշխատող կայքի հասցեն:
Համակարգչային | Դիտումների քանակը: 422 | Ամսաթիվը: 14.07.2013

 
Հանրահայտ Angry Birds խաղի ստեղծող Rovio Entertainment ընկերությունը թողարկել է նոր Bad Piggies խաղը: Այս խաղում Angry Birds-ի հետ համեմատած գլխավոր հերոսները խոզերն են: Խաղում անհրաժեշտ է կառուցել զանազան տրանսպորտային միջոցներ, հավաքել աստղեր և խոզերին հասցնել վերջնակետին:

Խաղը կարող եք ներբեռնել այստեղից:


Ուշադրություն. Install արեք նաև patch անունով ֆայլը:
Համակարգչային | Դիտումների քանակը: 430 | Ամսաթիվը: 13.07.2013

Մուտք

Հյուր
Մենք facebook-ում
Մինի չատ

Որոնում