Զակինֆ քաղաքում գտնվող այս քարանձավները ստացել են կապույտ քարանձավներ անվանումը և համարվում են աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկը: Հիմնական գեղեցկությունը այդ քարանձավներին տալիս է Արևի ճառագայթները, որոնք ընկնելով ջրի վրա անդրադառնում է ժայռաքարերին` նրանց տալով գեղեցիկ կապույտ գույն:
Մարի-Էլի ամենագեղեցիկ հրաշալիքը "Ծովի աչք" լիճն է: Շրջանաձև այս լիճն ունի կապտականաչ գույն և աննկարագրելի գեղեցկություն: Որոշ գիտնականների պնդմամբ լիճը արդեն 20000 տարվա պատմություն ունի: Համաձայն տեղի լեգենդի` լիճը ողբերգական պատմություն ունի: Հնում այստեղ եղել է մի գյուղ, որտեղ բնակվում էր մի սիրահար զույգ: Հարսանիքի նախօրեին նրանք իմանում են, որ քույր և եղբայր են: Սակայն նրանց սերն այնքան խորն է լինում, որ նրանք այնուամենայնիվ ամուսնանում են: Տոնակատարության ժամանակ անսպասելի հեղեղը կործանում է գյուղն ու նրա բնակիչներին: Եվ դրա փոխարեն այսօր կարելի է տեսնել հրաշալի "Ծովի աչք" լիճը:
Վենետիկը կառուցված է 122 կղզիների վրա, որոնքմիացված են 400 կամուրջներով: Այն նման է քաղաք-հուշարձանի, որտեղ յուրաքանչյուր կառույց մի ամբողջ պատմություն ունի: Վենետիկում տները բավականին խիտ, իսկ շինությունները հասնում են 7 հարկի: Այստեղ ափերը շատ քիչ են, իսկ շինությունները կարելի է ասել ջրի մեջ են: Քաղաքի ամենագեղեցիկ վայրերից է "Большой канал"-ը: Այն ձգվում է ամբողջ քաղաքով, երկարությունը մոտ 4 կմ. է, իսկ լայնությունը 70 մ.: "Большой канал"-ը տանում է դեպի քաղաքի կենտրոն: Վենետիկը հիանալի տուրիստական կենտրոն է և ավելի ու ավելի հայտնի է դառնում իր գեղատեսիլ վայրերով:
Շեյխ Զաիդի մզկիթը Շինարարությունը սկսվել է 1996թ. որի համար օգտագործվել է սպիտակ մարմար և բազմաթիվ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր: Գլխավոր գմբեթը. Grand Mosque կշռում է 1000 տոննա և ամենամեծ գմբեթն է աշխարհում: Տաճարի ներքին մակերեսը-22412 քառակուսի մետր է: Հատակին աշխարհում ամենամեծ խալին է. 5627 քառ. մետր, բաղկացած է 15 կտորից, կշռում է 45 տոննա, իսկ խալին գործելու համար մոտ երկու տարի է պահանջվել: Առաստաղը զարդարում է 10 մետր տրամագծով և 15 մետր բարձրությամբ աշխարհի ամենամեծ ջահը: Մզկիթում միաժամանակ կարող են աղոթել մոտ 40000 մարդ: Այս մզկիթը ունի ևս մեկ բացառություն. մուտքը ազատ է ոչ միայն մուսուլմանների համար նաև բոլոր ցանկացողների անկախ հավատից:
Առանձնապես շատ բան չկա, սակայն այն քիչը, ինչ կա, արժանի է ուշադրության։ Բեռլինի գլխավոր սիմվոլը Բրանդենբուրգյան դարպասն է։ Այն առավել գեղեցիկ է երեկոյան։
Բեռլինի տաճարը։
Վատիկանում է գտնվում աշխարհի ամենամեծ կաթոլիկ եկեղեցին՝ Սուրբ Պետրոսի տաճարը՝ կառուցված Սուրբ Պետրոս առաքյալի դամբարանի վրա (Պետրոս առաքյալը համարվում է կաթոլիկ եկեղեցու առաջին Պապը):
Վերսալ
Տաթևի Վանք ճարտարապետական ու մոնումենտալ արվեստի մի յուրօրինակ նմուշ է, որ դարեր ի վեր կանգուն է Սյունյանց աշխարհում / դեռևս 4-րդ դարից/` կերտելով պատմության հարուստ էջերը:
Մեքսիկայում հանդիսավոր կերպով տեղի է ունեցել աշխարհի ամենաբարձր կամուրջի բացումը, որին ներկա է եղել նաև երկրի նախագահ Ֆիլիպե Կալդերոնը:
Baluarte կամուրջը միացնում է Սինալոա և Դուրանգո նահանգները: Դրա բարձրությունը 403 մետր է, իսկ երկարությունը` 1124 մ: BBC-ի հաղորդմամբ` կամուրջի տակ հանգիստ կտեղավորվի հայտնի Էֆելյան աշտարակը:
ՓՐԿԻՉ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՐՁԱՆԸ Բրազիլիա Այս հրաշագեղ կառույցը գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում` դեպի երկնքի անսահմանությունը համբարձվող մեծ ժայռակառույց Քրիստոսի արձանը, որն ունի 38 մ բարձրություն: Այն հանդիսանում է Բրազիլիայի սրբատեղի եւ զբոսաշրջության կարևոր վայրերից մեկը: Քրիստոսի բաց ձեռքերով արձանը կառուցելու գաղափարը եղել է Կաթոլիկ եկեղեցու նվերը հավատացյալ ժողովրդին Բրազիլիայի անկախության 100 ամյակի կապակցությամբ, 1922 թվականին:
ՊԵՏՌԱ Հորդանան Հորդանանի Ամման քաղաքից 250 կմ հարավ ընկած տարածքում է եղել Նաբատեո կայսրության մայրաքաղաքը, որը 1985 թվականին հայտարարվել է համայն մարդկության ժառանգություն: Մ.թ.ա. 7-րդ դարում այս քաղաքի հետքերը վերացել են եւ քաղաքը համարվել է անհետ կորած մինչեւ 19-րդ դարը: 1812 թվականին Յոհան Լյուդվիգ Բուտչխարդի կողմից գտնվել է այս քաղաքի ամենաճանաչված շինությունը:
ԻԹՍԱՆԵՐԻ ԼՃԱՓ (Chichen Itza), Մեխիկո Այս կառույցը, լինելով Մեխիկոյի ամենահայտնի շինությունը, 1194 թվականին կառուցել է իշխանությունը Մայապայի դեմ: Այն նվիրվել է Կուկուլուկան աստծուն: Անվանումը նշհանակում է Իթսաների Լճափ: Եղել է Մայայի էկոնոմիկայի եւ ցիվիլիզացիայի կենտրոնը 750-1200 թթ.: Կառույցը ճանաչված է որպես ամրոց: Ունի բրգաձեւ տեսք: Բարձրությունը հասնում է մինչեւ 255 մ իսկ ամեն մի նիստի երկարությունը 55,5 մ է:
ՀՌՈՄԻ ԿՈԼԻԶԵՅ (Roman Colosseum), Իտալիա Կառուցման աշխատանքները սկսվել են մ.թ. 72 թվականին Վեսպասիանոյի հրամանով, եւ նվիրվել է Նեոն աշխարհակալի հիշատակին: Բացման արարողությունը կատարվել է 80 թվականին Տիտոյի իշանության օրոք: Ունի 48 մ բարձրություն, 188 մ երկարությունեւ 156 մ լայնություն: Յուրաքանչյուր հարկը ունի 80 կամար: Նստարանները դասավորված են աստիճանաբար: Առաջին հարկում նստում էին սենատորները: Նրանց շարքերն իր ներկայությամբ պատվում էր աշխարհակալ Պակոն: Երկրորդ շարքում նստում էին արիստոկրատ մարդիկ, իսկ երրորդ շարքը բաժանված էր երկու կարգի. մի կողմում նստում էին բարձր խավի մարդիկ, մյուսում` ցածր խավի մարդիկ: Այստեղ բացի գլադիատորական մարտերից ցուցադրվել են նաեւ ծովային զինված ուժերի կռիվները:
ՄԱՉՈՒ ՊԻՉՈՒ (Machu Pichu), Պերու Իրական անունն է ՙՄեծ սար՚: Կառուցվել է 15-րդ դարում ինկաների կողմոից: Ծովի մակարդակից գտնվում է 2350 մ բարձրության վրա: Կառույցը հիմնադրողի աճյունը պահպանվում է պահպանվում է մի սրբավայրում: Այս կառույցը եղել է 750 մարդու օթեւան: Բարձունքում կա մի սյուն, որի անունը Ինտալուտան է: Կառուցված է այնպիսի քարից, որից պարզ է դառնում կառույցի հնությունը: Հետազոտողների կարծիքով այն լքվել է 1514 թվականին իսպանացիների գալու հետ: 1911 թվականի հունիսի 24-ին այն հայտնաբերվել է ամերիկացի արտահանող Հիրամ Բինգհամի կողմից:
ԹԱՋ ՄԱՀԱԼ (Taj Mahal), Հնդկաստան Կառուցվել է 1629 թվականին մոնղոլական մեծ դարաշրջանում Շահ Ջահան թագավորի կողմից, որպես իս մեծ սիրոն նշան, կառույցը նվիրել է իր կնոջը` Մումթազ Մահալին: Համարվում է Հնդկաստանի մարգարիտ, իսկ անվանումը նշանակում է թագի պալատ: Զբաղեցնում է 100 քառ/մ տարածք, գտնվում է 7 մ բարձրությամբ սեւ եւ սպիտակ մարմարե սալիկներից շախմատաձեւ հավաքված հարթակի վրա: Կառուցվել է 18 տարվա ընթացքում: Շինարարական աշխատանքներին մասնակցել են 20000 մարդ: Ճարտարապետը եղել է Մուհամեդ Ուստատ Իսսին: Սպիտակ մարմարից կերտված այս կառույցը, որի գմբեթն ունի 75 մ բարձրություն, հեքիաթային չքնաղ տեսիլ է, օդեղեն ու անկշռելի, ոչ թե դամբարան, այլ կյանքի ներբող:
Քեոփսի բուրգը – գտնվում է Գահիրև քաղաքից ոչ հեռու՝ Գիզայում: Այն կառուցել է Քեոփս փարավոնը, 2690 թ. մ.թ.ա.: Բուրգի տարածությունն է 54,300 քառ. մ: Հիմքի կողմերի երկարությունը՝ 233 մ, ծավալը՝ 2 միլիիոն 521 հազար խոր. մետր: Ծախսված է 2 միլիոն 300 հազար քար:
Շամիրամի կախովի այգիները – պարտեզները ստեղծվել են Բաբելոնում Շամիրամ թագուհու համար: Պարտեզներն աճում էին միջնաբերդում և վեր էին բարձրանում ամֆիթատրոնի ձևով՝ հարկ առ հարկ: 50 մետրանոց բազմաթիվ սյուներն իրենց ուսերին պահում էին այդ պատերը: Կային դափնիներ, փարթամ պուրակներ, ուր հնչում էր երաժշտությունը: Բաբելոնը կործանվեց 689 թվականին մ.թ.ա. Ասորեստանի թագավոր Սենեքերիմի կողմից: Կործանվեցին ու չորացան նաև Շամիրամի պարտեզները:
Sagrada Familia
Այս տաճարի շինարարությունը սկսվել է 140 տարի առաջ, և դեռ չի ավարտվել
Ֆրանսիայի կենտրոնական հատվածում՝ <Cordes-sur-Ciel> քաղաքի շրջակայքում կա մի շատ հետաքրքիր լանդշաֆտային կառույց: Լաբիրինթոսի հեղինակներն են Isabelle de Beaufort-ը և Bernard Ramus-ը: Այն շատ տպավորիչ է թե՛ իր չափսերով և թե՛ իր գեղատեսիլ հարդարանքով: Այս լաբիրինթոսն իր մեջ պարունակում է նաև խորհրդավորություն, ռոմանտիկա:
Լոնդոնյան Բիգ Բեն աշտարակը վերածվում է ընկնող աշտարակի: Այն ուսումնասիրելուց հետո մասնագետները Լոնդոնի իշխանություններին տեղեկացրել են, որ Բիգ Բենի գագաթն ուղղահայացի նկատմամբ ունի մոտ կես մետր թեքվածություն:
Գտնվելու վայրը Տային գետ,Նյուքասլ, Միացյալ Թագավորություն
Տեսակը կամարային և կախովի, հետիոտների համար
Երկարությունը 126 մ (108 մ թռիչք)
Ճարտարապետ Քրիս Վիլկինսոն, Ջիմ Էիյր
Գտնվելու վայրը Նորվեգիա, Ակերշուս
Տեսակը կամարներով, քայլելու և հեծանիվների համար
Երկարությունը 50 մ
Ճարտարապետ Լեոնարդո Դա Վինչի, Վոբերոն ավազ, Տարյա Կոսկեին, Կնուտ Սելբուրգ
Ամենաերկար ուղեկամուրջը << Միյոնն>> է
Գտնվում է Ֆրանսիայում
Երկարությունը`2460 մ:
Ամենաերկար ջրային կամուրջն է գետի վրա
Գտնվում է Գերմանայի Մագդեբուրգ քաղաքում
Երկարությունը`918մ :
Ամենաերկար Փայտե կամուրջն է `Ու Բեյնը
Կառուցել է 1849 թ.-ին
Երկարությունը`1.2 կմ:
Ամենամեծ կամուրջանման շինությունը Բանգ Նան է
Գտնվում է Թայլանդում
Երկարությունը 54 կմ է:
Akasi Kayke
Կենտրոնական երկարությամբ ամենամեծ կամուրջը 1991 մ .
Երկարությունը`3911 մ :
Erazma
Ամենամեծ երկարությամբ բացվող կամուրջը
Գտնվում է Ռոտերդամում :
Old Chain of Rocks Bridge
Ամենաերկար կամուրջը,որը նախատեսված է հետիոտնի և հեծանվորդների համար
Կառուցվել է Միսիսիպի գետի վրա Իլինոիս նահանգում
Երկարությունը 1631 մ. :
Աշխարհի ամենաերկար կամուրջը Qingdao Haiwan Brigde-ն է,որը միացնում է չինական Cinado նավահանգիստը Xoandao քաղաքի հետ
Երկարությունը է 42500 մ. է
Շինության համար ծախսվել է 8.72 մլրդ դոլար :
Մեքսիկայում հանդիսավոր կերպով տեղի է ունեցել աշխարհի ամենաբարձր կամուրջի բացումը, որին ներկա է եղել նաև երկրի նախագահ Ֆիլիպե Կալդերոնը:
Baluarte կամուրջը միացնում է Սինալոա և Դուրանգո նահանգները: Դրա բարձրությունը 403 մետր է, իսկ երկարությունը` 1124 մ: BBC-ի հաղորդմամբ` կամուրջի տակ հանգիստ կտեղավորվի հայտնի Էֆելյան աշտարակը: