Կիրակի, 17.11.2019, 07:16
Բարի գալուստ Հյուր

Կայքի մենյուն
Կատեգորիաները
Գյումրիի ժամանակը
Մենք ok.ru-ում
Ձեր տվյալները
IP
Ստատիստիկա
Օնլայն են
Օնլայն են: 5
Հյուրերը 5
Օգտվողները 0

Գլխավոր » Նորությունների բլոգ » Հետաքրքիր


Ցուցադրվել է: 21-25
« 1 2 3 4 5 6 7 8 9 »


Տեսակավորել ըստ: Ըստ ամսաթվի · Ըստ անունի · Ըստ վարկանիշի · Ըստ մեկնաբանությունների քանակի · Ըստ դիտումների քանակի


Գերմանիայում է գտնվում աշխարհի խոշորագույն արևադարձային փակ հանգստյան գոտին :Այս հսկայական շինությունն ունի 360 մ երկարություն, 210 մ լայնություն, 107 մ բարձրություն, իսկ դրա հիմքն ամուր է մնում 14 000 տոննա պողպատի շնորհիվ։ «Արևադարձային կղզիներ»-ի զբաղեցրած տարածքում կտեղավորվեր 8 ֆուտբոլային մարզադաշտ, Էյֆելյան աշտարակն ու Ազատության արձանը։
Հետաքրքիր | Դիտումների քանակը: 222 | Ամսաթիվը: 17.07.2013

 
Lernstift ընկերությունը մտածել է և որոշել, որ առանց KickStarter ինտերնետ հանգանակության համակարգի չի կարողանա կյանքի կոչել իր նոր հավակնոտ ծրագիրը: Հենց այդ կայքում ներկայումս հանգանակություն է անցկացվում՝ Lernstift «խելացի» գրիչի արտադրությունը սկսելու համար: Նախագծի հեղինակները հույս ունեն հավաքել 120 հազար ֆունտ ստերլինգ՝ մինչև օգոստոսի 9-ը: Hi-News.ru-ի փոխանցմամբ՝ Lernstift «խելացի» գրիչը կոչված է կրճատելու քերականական և ուղղագրական սխալները գրելու ժամանակ, ինչպես նաև մշակել գեղեցիկ ձեռագիր: Այս անհատական ուսուցչի թիրախային օգտատերերը պետք է դառնան երեխաները:Նորույթը հիմնված է ARM ճարտարապետության պրոցեսորի վրա և աշխատում է Linux օպերացիոն համակարգի ղեկավարությամբ: Գրիչի մեջ տեղակայված է նաև 128 Մբայթ ծավալով մոդուլ, շարժման սենսոր՝ հիրոսկոպ, աքսելերոմետր և մագնիսոմետր, վիբրոշարժիչ և անլար Wi-Fi կապի մոդուլ:



Ներկայումս հասանելի է աշխատանքի երկու ռեժիմ. գեղագրության և քերականական ու ուղղագրական սխալների ստուգման ռեժիմներ: Առաջին ռեժիմում վիբրոշարժիչն աշխատում է այն դեպքում, երբ օգտատիրոջ ձեռագիրը սկսում է փչանալ: Երկրորդ ռեժիմում վիբրոշարժիչը վիբրացիոն ազդանշան է ուղարկում յուրաքանչյուր սխալի դեպքում:


Ավելին՝ ի շնորհիվ դյույմում 400 կետ խտությամբ սենսորի և տվյալների ընթերցման 200 Հց հաճախականության՝ գրիչը կարող է ընկալել ու սովորել օգտատիրոջ ձեռագրի առանձնահատկությունները: Ընկերության տեղեկացմամբ՝ մեկ տառի ընկալման վրա գրիչը ծախսում է ոչ ավել, քան 20 միլիվայրկյան:Անլար կապի Wi-Fi մոդուլի միջոցով գրիչը կարող է միանալ մոբիլ սարքին կամ համակարգչին և դուրս բերել գրված տեքստն անմիջապես էկրանի վրա: Մոտ ապագայում Lernstift-ը խոստանում է իրացնել գրիչի կողմից աշխարհի 40 լեզուների ընկալման հնարավորություն: Վաճառքի հանելու պահին նորույթը կկարողանա ընկալել միայն անգլերենով ու գերմաներենով գրված տեքստերը: Մի փոքր ավելի ուշ կիրացվի նաև ռուսերեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն ու այլ լեզուների ընկալման կարողությունը: Ընկերությունը խոստանում է հետաքրքիր հավելվածների մեծ քանակություն: «Խելացի» գրիչի առաջին խմբաքանակը կարտադրվի 2013թ-ի օգոստոսին ու սեպտեմբերին,իսկ մասսայական արտադրությունը կիրականացվի 2014թ-ին:
Հետաքրքիր | Դիտումների քանակը: 172 | Ամսաթիվը: 17.07.2013

 
1.Քնել աստղերի տակ 
2.Լողալ դելֆինների հետ 
3.Սովորել պարել սալսա 
4.Կանգնել ջրվեժի տակ
5.Պառկել օվկիանոսի ափին ու ողջ գիշեր լսել ալիքների ձայնը 
6.Կազմել ողջ տարվա ծրագիրը և հետևել դրան 
7.Գրել սեփական կյանքի պատմությունը 
8.Ստեղծել սեփական բիզնեսը 
9.Անձնական բլոգ ունենալ 
10.Տեսնել Եվրոպայի բոլոր մայրաքաղաքները 
11.Գնալ անծանոթ քաղաք և ողջ օրը թափառել միայնակ 
12.Սիրահարվել խելքը կորցնելու աստիճան 
13.Համբուրվել անձրևի տակ 
14.Սիրելիին անսպասելի անակնկալ մատուցել 
15.Հաղթահարել բոլոր վախերը 
16.Դաջվածք անել 
17.Հայտնվել ամսագրի շապիկին 
18.Ունենալ իսկական ընկերներ 
19.Անանուն նվիրատվություն կատարել 
20.Շատ ելակ ուտել
Հետաքրքիր | Դիտումների քանակը: 173 | Ամսաթիվը: 17.07.2013


Մեր շրջապատում հաճախ ենք ականատես լինում, որ մարդիկ գազանաբար են վերաբերվում մայր բնությանը: Եվ հիմա մենք ուզում ենք մի քանի հարց տալ մեր շրջակայքը դաժանաբար աղտոտող մարդկանց : Օրինակ ` ինչու՞ վերացնենք մեզ շրջապատող բնությունը, եթե կարող ենք օգնել, ուզում ենք հասկանալ՝ ինչի՞ համար: Ինչու՞ հատել ծառերը, եթե կարելի է տնկել նորերը , ախր հնարավոր է չէ՞ գիտակցել, որ հենց այդ նույն ծառերն են մեզ պաշտպանում, մեզ թթվածին են տալիս, առանց որի անհնար է: Չէ՞ որ գարնան գալուն պես հենց այդ ծառերն են քաղաքը գեղեցկացնում՝ հագնելով իրենց կանաչազարդ զգեստները: Ինչի՞ համար աղտոտենք օդը, որը մենք ենք շնչում, չէ՞ որ կան ամեն քայլափոխին դրված աղբարկղեր, և աղբը փողոց նետելու փոխարեն ուղղակի կարելի է մի փոքր առաջ գնալ և նետել աղբամանի մեջ: Եկեք ուղղակի փորձենք օգնել ինքներս մեզ, մաքուր պահել մեզ շրջապատող բնությունը, այն իրոք ունի մեր կարիքը: 
Այսօր բոլորը տեղյակ են Երկիր Մոլորակին սպառնացող գլոբալ հիմախնդիրներից՝ գլոբալ տաքացում, Անտարկտիդայի սառույցի արագ վերացում կամ հենց օզոնի վրա առաջացած պատռվածքը: Համաձա՞յն ենք, մենք հիմա այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ գրեթե անհնար է, որ մարդկության գործունեության արդյունքում անվնաս մնա մայր բնությունը, հիմա գիտությունն ու տեխնիկան աննախադեպ նվաճումների են հասել, և դրանց արդյունքում անհնար է խուսափել աղտոտումից, բայց թերևս կարելի է ընտրել չարած փոքրագույնը: Եկեք պատկերացնենք, որ պիտի շարունակենք նույն կերպ, այո՛, այդ վնասը մենք երևի չտեսնենք, բայց բնական աղետները կայցելեն մեր սերունդներին, և նրանք դժվար թե անվնաս մնան, կամ եթե անխնա աղտոտումը շարունակվի ներկայիս տեմպերով աճել, մենք ևս ապահովագրված չենք լինի տվյալ աղետներից: Երկրաշարժեր, ցունամիներ, թթվային անձրևներ և էլի հազար ու մի կորստաբեր երևույթներ, որոնք հենց այնպես չէ, որ առաջանում են: Դրանց պատճառը լինում է այն, որ մարդու սխալ գործելու հետևանքով խախտվում է մոլորակի բնական գործընթացը, և այդ խանգարումը շատ վատ ձևով է դրսևորվում: Գիտենք, որ այս խնդիրը լուծելու համար պիտի սրա լրջությունը բոլորը գիտակցեն, մենք, կամ նույնիսկ ամբողջ Հայաստանը, ոչինչ չի կարող անել, քանի որ մեր կողքին, մեզնից հեռու կան երկրներ, որոնց պատճառած վնասը ավելի քան ահռելի է: Այս խնդիրը լուծում պիտի գտնի համայն մարդկության ջանքերով: Ու գրելու էլի շատ բաներ կան, ո՞րը գրենք, ո՞րը թողնենք:
Ուշքի՛ եկեք, մարդի՛կ, մտածե՛ք, թե ինչ եք անում:
Փչացնում ենք մեր տունը մեր իսկ ձեռքերով:
Կա՛նգ առեք, այսպես պետք չէ, չ՛ի կարելի…
Կյանք տվեք մի փոքր թփի, տարիներ անց այն կյանք կտա մի ամբողջ մարդկային հասարակության: Մի՛ աղավաղեք ու մի՛ ոչնչացրեք մեր շրջապատը, իմացե՛ք՝ մեր մոլորակի փրկությունը յուրաքանչյուրիս ձեռքերում է: Եթե բոլորս առաջնորդվենք << թող ուրիշն անի >> կարգախոսով, ապա կործանումը այլևս չի հապաղի:
Հետաքրքիր | Դիտումների քանակը: 172 | Ամսաթիվը: 17.07.2013

 
1.Ամենափոքր ինտերնետային էջերը այստեղ են www.guimp.com:
2.Ամենաթանկ դոմենային անունը www.diamond.com $7.5մլն դոլար:
3.Ամենաերկար դոմենային անվանումը, որը ոչ միայն գոյություն ունի այլ նաեւ գործում է www.llanfairpwllgwyngyllgogerychwyrndrobwyll-llantysiliogogogoch.com:
4.Ամենախոշոր ինտերնետ պրովայդերը, որը սպասարկում է 42մլն օգտագործողի դա NTT DoCoMo – ն է: 
5.Ամենամեծ ինտերնետ սրճարանը պատմության մեջ, որը գտնվում է Նյու-Յորքում: Այնտեղ տեղադրված են 628 համակարգիչներ:
6.Ամենախոշոր ինտերնետային տուգանքը $107.7 մլն դոլար:
7.Ամենախոշոր ինտերնետ աճուրդը eBay: 
8.Ամենաթանկ հայտը eBay ինտերնետ աճուրդում եղել է $40 մլն դոլար արժողությամբ Gulfstream V ռեակտիվ ինքնաթիռը, որն ի դեպ վաճառվել է:
9.Ամենա մասսայական ինտերնետ հարցազրույցը եղել է Փոլ ՄաքԿարտնիի հետ: Այնտեղ հնչել են 3 մլն հարց, որոնցից պատասխան են ստացել 200-ը:
Հետաքրքիր | Դիտումների քանակը: 217 | Ամսաթիվը: 17.07.2013

Մուտք

Հյուր
Մենք facebook-ում
Մինի չատ

Որոնում