Որրբաթ, 29.03.2024, 18:27
Բարի գալուստ Հյուր

Կայքի մենյուն
Կատեգորիաները
Գյումրիի ժամանակը
Մենք ok.ru-ում
Ձեր տվյալները
IP
Ստատիստիկա
Օնլայն են
Օնլայն են: 1
Հյուրերը 1
Օգտվողները 0

Գլխավոր » Նորությունների բլոգ » Հետաքրքիր


Ցուցադրվել է: 16-20
« 1 2 3 4 5 6 ... 8 9 »


Տեսակավորել ըստ: Ըստ ամսաթվի · Ըստ անունի · Ըստ վարկանիշի · Ըստ մեկնաբանությունների քանակի · Ըստ դիտումների քանակի
 
 Վիկտորիայի ջրվեժ (Զիմբաբվե)
Վիկտորիայի բարձրությունը 108 մետր է, հզորությունը` 1 մլն լիտր ջուր մեկ վայրկյանում: Հաճախ էքստրիմի սիրահարները ցատկում են ջրվեժի բարձունքից` երկար «թռիչքի» ընթացքում վայելելով ջրվեժի գեղեցկությունը:



Նիագարայի ջրվեժ (ԱՄՆ)
Անհնար է գեղեցիկ ջրվեժների շարքում անտեսել Նիագարա կոչվող հրաշքը: Ջրվեժը գտնվում է ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան հատվածում, որտեղ ամեն տարի բազմաթիվ զբոսաշրջիկներ են հյուրընկալվում: Այն աշխարհի ամենահզոր ջրվեժներից մեկն է. մոտ 2.8 մլն լիտր ջուր մեկ վայրկյանում բարձրից գահավիժում է ներքեւ: Զբոսաշրջիկները շատ են սիրում այս ջրվեժը, քանի որ այն հնարավոր է դիտել բոլոր կողմերից:



Պլիտվիցյան ջրվեժ (Խորվաթիա)
Զարմանալի գեղեցիկ ջրվեժների այս համակարգը գտնվում է Խորվաթիայի Պլիտվիցյան ազգային պարկում: Ջուրն այդտեղ վառ կապույտից կարող է դառնալ մուգ կանաչ` գեղեցիկ տեսք հաղորդելով ազգային պարկին: Ջրվեժը շրջապատող սաղարթախիտ ծառերն էլ ավելի զարմանալի տեսք են տալիս բնության այդ հրաշքին:




Իգուասուի ջրվեժ (Բրազիլիայի եւ Արգենտինայի սահման)
Ջրվեժը գտնվում է Բրազիլիայի ու Արգենտինայի սահմանային հատվածում եւ համարվում է բնության 7 հրաշալիքներից մեկը: Իրականում Իգուասուն միայն մեկ ջրվեժ չէ, այլ մի ամբողջ համակարգ` կազմված 275 ջրվեժներից:




Անխելի ջրվեժ (Վենեսուելա)
Անխելի ջրվեժն ամենաբարձրն է աշխարհում: Նրա բարձրությունը 979 մետր է, որը 15 անգամ ավելի մեծ է, քան հանրահայտ Նիագարայինը: Անխելի ջրվեժը գտնվում է Վենեսուելայի Կանամայի ազգային պարկում, ու ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ բնության այս հրաշքը տեսնելու համար հատուկ ժամանում են Վենեսուելա: Ավելի խիզախներն էլ որոշում են ռիսկի դիմել ու ցատկել դեպի ներքեւ: Ջրվեժն Անխել է կոչվել ամերիկյան օդաչու Ջիմմի Անխելի անունով. վերջինս Վենեսուելայի վրայով թռչելիս նկատել է այդ ջրվեժը եւ այն հայտնի դարձրել ամբողջ աշխարհում:
Հետաքրքիր | Դիտումների քանակը: 809 | Ամսաթիվը: 18.07.2013



19-րդ դարի առաջին կեսի անգլուհի դասական գրող Շառլոտա Բրոնտեի «Ջեյն Էյր» անմահ նովելի հինգերորդ էկրանավորումը: Ի՞նչ հայացքներ պետք է ձևավորվեն փոքրիկ աղջնակի մոտ, ով հայտնվում է կուսանոցում, ծնողների անժամանակ մահից և ատելի բարեկամների տանը հյուրընկալվելուց հետո, քրիստոնեական դաստիարակություն ստանալու համար: Իսկ ժամանակակից, նման կարգի հաստատություններում տիրում են դաստիարակության, մեղմ ասած, անմարդկային մեթոդներ: Մյուս կողմից, ընկերուհու մահը ծանր է հատկապես, երբ նա և՛ ամենամոտ, և՛ միակ հարազատ անձնավորությունն է կուսանոցում: Այս ամենի կենտրոնում հայտնվում է Ջեյն Էյրը, ով բարեսիրտ, բայց հպարտ բնավորության տեր օրիորդ է: Տարիներ անց, չնայած բոլոր դժվարությունների, Ջեյնը չի դավաճանում իրեն: Կուսանոցում ստացած դաստիարակությունը և գիտելիքները տվել են նրան խոնարհություն և զարգացրել են տարբեր գիտությունների մեջ, սակայն օրիորդի հեղափոխական բնավորությունը չի անհայտացել ժամանակի ընթացքում: Եվ այդ էությունը հարկավոր կլինի նրան պարոն Ռոչեսթերի` տարօրինակ և շատ փոփոխական անձնավորության ամրոցում հյուրընկալվելու ընթացքում, ուր Ջեյնը մեկնել է տնային ուսուցչուհի աշխատելու համար: Գլխավոր դերերում` Աննա Պաքուին (երիտասարդ Ջեյն), Շառլոտա Գեյնսբուրգ (Ջեյն Էյր), Ուիլիամ Հարթ (Ռոչեսթեր) Ֆիլմի պատասխանատու` Ֆրանկո Զեֆիրելլի Սցենարի հեղինակ` Շառլոտա Բրոնտե (նովել), Հյու Ուայթմոր, Ֆրանկո Զեֆիրելլի Էկրանավորումը` 1996թ, ԱՄՆ, Եվրոպա, Մեծ Բրիտանիա Մրցանակներ` 1 այլ Ֆիլմի կարգը` +3 (առանց սահմանափակումների) "Jane Eyre/ Джейн Эйр/ Ջեյն Էյր” 


  



Հետաքրքիր | Դիտումների քանակը: 1597 | Ամսաթիվը: 18.07.2013



Չնայած ժամանակակից տեխնոլոգիական աշխարհի անընդհատ զարգացմանը` իսկական «գրքի գուրմանները» նախընտրում են թերթել գրքի էջերը՝ հպվելով դրանց թղթե բովանդակությանը, շնչել ոչ թե պլանշետային համակարգչի, այլ տպագրական ներկերի ու թղթի միաձուլումից ստացված այն հրաշալի, ծանոթ գրքի բույրը: Իսկ բուկինիստական գրքերի մասին խոսելն ավելորդ է, չէ՞ որ դրանք պատմության մի մասնիկն են մեր ձեռքում. նույնն է, ինչ համտես անես 1 դար ապրած գինուց:

Բոլոր գրքասերներին էլ հաճելի է գրքի շոփինգ անել այն գրախանութից, որի մթնոլորտն առավել տրամադրող է: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահետաքրքիր գրախանութների տասնյակը. 
 
1.Black Dog Books հնատիպ գրքերի գրախանութն արվեստի իսկական
գործ է, այն կարծես բուրում է պատմությամբ, գտնվում է Լոնդոնում: 
Ըստ ավանդության՝ այստեղ շրջում է լեգենդար գրավաճառ Ուիլյամսի 
հոգին, ով անհետացավ 1903թ.: 

2. Ուկրաինայում գտնվող այս շարժական գրախանութը նաև գրադարան 
է: Ընթերցասերները կարող են ինչպես կարդալ, այնպես էլ՝ գնել այդ 
գրքերը: Թերևս, այս շարժական գրախանութը ստեղծվել է հետևյալ 
սկզբունքով. «եթե մարդը չի գնում գրախանութի մոտ, գրախանութն ինքն 
է գալիս մարդու մոտ»: 


3.With Pipe and Book գրախանութը գտնվում է Նյու Յորքում, այնտեղ
տիրում է հնամաշ գրքերի հոտին միախառնված սիգարի բույրը: Այստեղ 
առկա են ինչպես նոր, բուկինիստական, այնպես էլ հազվագյուտ գրքեր: 


4.Shakespeare and Company գրախանութը գտնվում է Փարիզի
կենտրոնում: 20-րդ դարի սկզբին այս լեգենդար գրախանութից էր 
օգտվում Հեմինգուեյը, իսկ այսօր՝ մի խումբ զբոսաշրջիկներ: Երկրորդ 
հարկը նախատեսված է ընթերցանության համար, գրքասերները կարող 
են հարմար տեղավորվել և կարդալ այն գրքերը, որոնք չեն վաճառվում: 



5. 1929թ. առաջին անգամ El Ateneo գրախանութում է ցուցադրվել
հնչյունային ֆիլմը: Գրախանութը նախկինում The Grand Splendind 
կինոթատրոնն է եղել: Այսօր բազմաթիվ մարդիկ են այցելում այս 
Բուենոս Այրեսի լեգենդար գրախանութ, որտեղ կարելի է կորել գրքերի 
մեջ:



6.Առաջին հայացքից այս գրախանութը նորաոճ հագուստի սրահ է
հիշեցնում: Հռոմն այլ կերպ չէր էլ կարող պատկերացնել ինքնատիպ 
գրախանութը, որը կգրավեր ժամանակակից մարդուն:


7.Բրյուսելի Cook & Book գրախանութը լավ գրքի և լավ սնդդի
միաձուլում է: Այս ռեստորան-գրախանութում միայն խոհարարական 
գրքեր չեն վաճառվում, գրավաճառ-մատուցողները հավաստիացնում են, 
որ գրքերի «մենյուն» ավելի հարուստ է: Այցելուներին գրավում է 
հատկապես գրքառատ առաստաղը: 

8.Bart's Books բացօթյա գրախանութը գտնվում է ԱՄՆ-ի Օհայո
նահանգում: 1964թ. Ռիչարդ Բարտինդեյլի գրախանութի գրքերն այնքան 
շատ էին, որ այլևս չէին տեղավորվում խանութում, և նա որոշեց դրանք 
ցուցադրել նաև դրսում՝ բաց երկնքի տակ, ինչն աննկարագրելիորեն 
նպաստեց վաճառքին: Գրքասերներին հատկապես գրավում էր 
գրախանութի «գրքաշեն» մոդելը: 

9. Cafebreria El Pendulo գրախանութը բնության սիրահարների համար
է, մեծ փիլիսոփայություն է իր մեջ կրում գրքի և բնության միաձուլումը: 
Հաճախորդներին այնպես է թվում, կարծես ծառերից քաղում են բնության 
բարիք գրքերը: Այս յուրօրինակ գրախանութը գտնվում է Մեխիկոյում: 

 
10. Լիսաբոնի Ler Devagar գրախանութը կառուցվեց 1864թ.
կարուձևի արհեստանոց լինելու համար, բայց երևակայությունը մտքից 
առաջ անցավ: Սա և գրախանութ է, և գրադարան, և սրճարան՝ 
ընթերցասեր հասարակության իսկական հավքատեղի: 


Հետաքրքիր | Դիտումների քանակը: 422 | Ամսաթիվը: 18.07.2013

 Փետրագնդակ բառը լսելիս, իհարկե, մենք ոչ մի բանի մասն չենք հիշում, բայց երբ նրա փոխարեն բադմինտոնն է հասնում մեր ականջներին՝ հիշում ենք նույնանուն խաղի մասին: Բոլորս էլ գիտենք, թե ինչ է այն իրենից ներկայացնում: Այս թեմային անդրադառնալիս նախևառաջ պետք է նշել նրա ծագումը և պատմությունը: Հնում այս խաղը խաղացել են ճապոնացի երեխաները: Նրանք փոքրիկ ամուր խնձորի մեջ խրում էին սագի փետուրներ և իրենց պատրաստած թևճակների հարվածներով այն օդով նետում էին իրար: Հետագայում այն հայտնի դարձավ նաև արևելյան երկրներում, ինչպես նաև Եվրոպայում: Խաղը Հնդկաստանից բերեց անգլիացի մի դուքս, ում կալվածքը Բադմինտոն քաղաքի միջակայքում էր, և այդ խաղն էլ նույն կերպ անվանվեց: Իսկ այժմ անդրադառնամ խաղի կանոններին: Խաղում են երկու կամ չորս հոգով, հարթ և ամուր խաղահրապարակներում: Տարբեր թվաքանակով խաղացողների համար խաղահրապարակի չափերը տարբեր են: Մենախաղի հրապարակը 13,4 x 5,2 մ է, իսկ զուգախաղինը՝ 13,4 x 6,1 մ: Խաղահրապարակը երկու հավասար մասի բաժանող ցանցը ձգվում է գետնից 155 սմ բարձրությամբ: Բադմինտոնի թևճակը կշռում է 135-190 գ և շատ նման է թենիսի թևճակին: Այժմ փետրագնդակները հիմնականում պատրաստված են լինում պլաստմասսայից: Խաղն ընթանում է հետևյալ կերպ.
Մրցակիցներից մեկը թևճակի հարվածով փետրագնդակը նետում է ցանցի վրայով դեպի հակառակորդի կիսադաշտը, և խաղը սկսվում է: Խաղի նպատակն է փետրագնդակը գետնին իջեցնել մրցակցի կիսադաշտում և թույլ չտալ, որ պատասխան հարվածից հետո այն ընկնի սեփական կիսադաշտում: Խաղում են 3 կամ 5 խաղափուլով, յուրաքանչյուրում 15 միավոր: Կարելի է խաղալ ցանկացած բացատում, լողափին, բակում և այլուր:
Հետաքրքիր | Դիտումների քանակը: 337 | Ամսաթիվը: 18.07.2013



Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի գիտնականները պեղումների արդյունքում հայտնաբերել են 520 մլն տարվա վաղեմություն ունեցող ծովային կենդանու բրածոներ, որոնք շատ լավ են պահպանվել և համարվում են կենդանու՝ երբևէ հայտնաբերված ամենահին բրածոները։
Հետաքրքիր | Դիտումների քանակը: 370 | Ամսաթիվը: 17.07.2013

Մուտք

Հյուր
Մենք facebook-ում
Մինի չատ

Որոնում